Հայերեն
Գլխավոր էջ


2025 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում կայացավ «Այլագիր» գիտահեն կոդավորման երկրորդ մրցույթը։ Մրցույթի նպատակն է
բացահայտել և զարգացնել տաղանդավոր դպրոցականների կարողությունները, խրախուսել ակտիվ և նվիրումով աշխատող դպրոցներին ու ուսուցիչներին, խթանել ստեղծարար ու
նորարար մտածողության ձևավորումը, զարգացնել համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունները, ինչպես նաև խորը տրամաբանական մտածողությունն ու մտքի
զարգացումը։


«Այլագիր» մրցույթը նպաստում է հանրակրթական չափորոշչի նախագծահեն ուսումնառության զարգացմանը՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին թիմային ձևաչափով և
ուսուցիչների աջակցությամբ առաջադրել ու լուծել հիմնախնդիրներ՝ ծրագրավորման գործիքներով։ Մրցույթում ծրագրավորումը դիտարկվում է ոչ թե որպես ինքնանպատակ
հմտություն, այլ որպես արդյունավետ միջոց՝ տարբեր հիմնախնդիրների լուծման համար։


Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում․











Մասնակցության քանակական ցուցանիշներ






Այս տարի մասնակցության համար հայտ էր ներկայացրել 152 թիմ, որոնցից ընտրությամբ փուլը հաղթահարել ու եզրափակիչում հանդես էին եկել 17 ուժեղագույն թիմեր։


«Տվյալների տեսապատկերում և վերլուծություն SNAP! միջավայրում (7–9-րդ դասարաններ)» անվանակարգում հաղթել է Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Ելենա
Մադոյանը իր «Վարդենիսի ջուր» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի սաներ Էլեն Մարգարյանը և Կարինե
Գևորգյանը իրենց «Աղբյուրից Սևան» նախագծով։


«Տվյալների տեսապատկերում և կանխատեսում SNAP! միջավայրով (10–12-րդ դասարաններ)» անվանակարգում հաղթել են Վանաձորի Վ. Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական
քոլեջի սաներ Էրիկ Բեգջանյանը և Օվսաննա Հակոբյանը իրենց «Արդյունավետ բջջային կայան» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել
Զառիթափի միջնակարգ դպրոցի աշակերտներ Քնարիկ Ասլանյանը և Անժելա Դանիելյանը իրենց «Կրթության հիմնախնդիրներ» նախագծով։


«Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում PYTHON լեզվով» անվանակարգում հաղթել են Wonder Kid Academy | Gyumri կենտրոնի սաներ Արտաշես Սահակյանը,
Լևոն Մուրադյանը և Հակոբ Գյոլեցյանը իրենց «Համակարգված երթևեկություն» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի է արժանացել Վաղարշապատի թիվ
5 ավագ դպրոցի աշակերտ Ստեփան Սիմոնյանը՝ իր «Խելացի զամբյուղ» նախագծով։


Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են նվերներ՝ մասնագիտական գրքերի, էլեկտրոնիկայի փոքր հավաքածուների, ականջակալների և բրենդային փաթեթների տեսքով։ Հաղթող
թիմերի մենթոր-ուսուցիչները ստացել են նվեր քարտեր՝ տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։


Թալինի ավագ դպրոցի տնօրեն «Աննա Կնյազյանին» շնորհակալագիր է հանձնվել՝ «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթում դպրոցի լայն ներգրավվածության և դպրոցում գործող
«Գիտահեն» խմբակի բազմաթիվ սաների հաջող և ակտիվ մասնակցության
համար։


Շնորհակալագիր է հանձնվել նաև «Wonder kid» կենտրոնին՝ «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի եզրափակչում ամենամեծ ներկայացվածությունը և մեծ թվով աշակերտների
մասնակցությունը ապահովելու համար։


Մրցույթն իրականացվում է յուրաքանչյուր տարի և երաշխավորված է ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ՝
shorturl.at/cjrBM, shorturl.at/btyU1 :


Ծրագիր

Անվանակարգ

Տարիքային խումբ

Աշխատանքների ձևաչափ

Մասնակցության ձևաչափ

Snap, Sci-snap

Տվյալների տեսապատկերում և կանխատեսում

10,11,12 դասարանները միասին

Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ

1 անհատական, 2 թիմային,1 ղեկավար

Snap, Sci-snap

Տվյալների տեսապատկերում և վերլուծություն

7, 8, 9 դասարանները միասին

Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ

1 անհատական, 2 թիմային, 1 ղեկավար


Python

Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python լեզվով։

8 -12 րդ դասարանները միասին

Նախագիծ (ֆայլեր), ֆիզիկական սարքեր, սահիկաշար կամ տեսանյութ

1 անհատական, 2 կամ 3 թիմային, 1 ղեկավար

Հայտեր

Ատեստավորման փուլ

Եզրափակիչ փուլ
Գիտապաստառների փուլ
152
58
17
24

Մրցույթի մասին

ԱՅԼԱԳԻՐ

Կոդավորման Մրցույթ

2025. ՀՈԿՏԵՄԲԵՐ. 04






ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«Այլագիր» կոդավորման մրցույթի գլխավոր հովանավորն է AraratBank OJSC-ը

Մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն ֆինանսական աջակցությամբ․ այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ նորարարության խրախուսում, մարզերում բնակվող պատանիների համար նոր հնարավորությունների ստեղծում և տեխնոլոգիական ապագայի նկատմամբ հավատ։ Մենք վստահ ենք, որ համատեղ կկարողանանք «Այլագրի» մասնակիցներին տալ ոչ միայն մրցութային փորձ, այլ նաև հնարավորություններ իրենց գաղափարները կյանքի կոչելու, ինքնադրսևորվելու և զարգանալու համար։ Շնորհակալ ենք Արարատ բանկին ցուցաբերած վստահության և արդյունավետ համագործակցության համար, իսկ բոլոր մասնակիցներին մաղթում ենք ստեղծագործական ուժ և հաջողություններ։





ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի մրցանակային գործընկերն էր SYUN հիմնադրամը։ Շնորհակալություն ենք հայտնում «ՍՅՈՒՆ»-ին մրցույթին միանալու, աջակցելու և երեխաների կրթական զարգացմանը նպաստելու համար։ «ՍՅՈՒՆ» հիմնադրամը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ նպատակ ունենալով աջակցել երեխաների կրթական ու ինքնազարգացման հնարավորություններին, և մեզ համար մեծ արժեք է, որ նման առաքելություն ունեցող կազմակերպությունը միավորվեց «Այլագրի» նպատակներին։ Շնորհակալ ենք վստահության համար և մաղթում ենք շարունակական ուժ ու հաջողություն հիմնադրամի հայրենաշեն աշխատանքին։





ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի իրազեկման պաշտոնական գործընկերն էր Քոնթեստս Լաբ / Contests Lab կրթական հասարակական կազմակերպությունը։ «Քոնթեստս Լաբ»-ը, հիմնադրված 2023 թ․ մայիսին, կազմակերպում է միջազգային և տեղական մասշտաբային դպրոցական մրցույթներ՝ նպաստելով երեխաների տրամաբանական մտածողության, ուսումնառության նկատմամբ հետաքրքրության և մրցակցային միջավայրում ինքնադրսևորման զարգացմանը։ Կազմակերպության կողմից իրականացվող նախագծերի շարքում են՝ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը, «Մեղու» հայերենի մրցույթը, «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթը, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, ինչպես նաև «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը։ Շնորհակալ ենք «Քոնթեստս Լաբ»-ին համագործակցության, աջակցության և տասնյակ աշակերտների կրթական աճին նպաստելու համար։






ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2025 թ. «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի ենթակառուցվածքային և հյուրընկալող գործընկերն էր։ Ագրարային համալսարանը հանդիսանում է Հայաստանի առաջատար բուհերից մեկը ագրոտեխնոլոգիական կրթության ոլորտում՝ պատրաստելով գյուղատնտեսության, բնապահպանության և տեխնոլոգիական ուղղությունների մասնագետներ։ Բուհը համագործակցում է մի շարք եվրոպական համալսարանների հետ՝ ապահովելով կրթական ծրագրերի արդիականություն և միջազգային չափանիշներին համապատասխանություն։ Շնորհակալություն ենք հայտնում համալսարանին մրցույթի կազմակերպմանն աջակցելու և մասնակիցների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները տրամադրելու համար։

ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՏՅԱՆԻ ԿԱԶՄԸ (ԺՅՈՒՐԻ)

  • Մարիամ Սարգսյան, ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation, ԲՏՃՄ բնագավառը համակարգող մասնագետ

  • Հայկ Կարապետյան, ArmDrone Community համայնք, հիմնադիր

  • Արթուր Ալթունյան, ՀԱԱՀ, Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմատացման ԳՀԻ բաժնի վարիչ

  • Անժելա Բալթայան, Քոնթեստս Լաբ / Contests Lab լաբ, համահիմնադիր

  • Հրաչյա Խաչատրյան, Sharzhich Academy, համահիմնադիր

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ԵՎ ԱՋԱԿՑՈՂՆԵՐ

  • Մրցույթի հեղինակ և առաքելության իրականացնող՝ ԱՆՏՐՈՀՈՒՍ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

  • Կամավորներ՝

  • Մենթորներ՝ Լիանա Խաչատրյան, Մհեր Կնյազյան

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ

🤝

Ուղղություն
Ցուցանիշ
Որակական նկարագրություն (բոլոր թիմերին վերաբերող)
Խնդրի ընկալում և համատեքստ
Խնդրի արդիականություն
Թիմերի մեծ մասն ընտրել է իրական և տեղային խնդիրներ՝ կապված դպրոցական միջավայրի, համայնքային կյանքում հանդիպող հարցերի կամ բնապահպանական մարտահրավերների հետ։ Խնդիրների ձևակերպումը դարձել է ավելի գիտահեն և հիմնավորված։
Նպատակների հստակություն
Թիմերը սովորել են հստակ ձևակերպել իրենց նախագծային նպատակները՝ դրանք կապելով լուծման սպասվող արդյունքների հետ։ Նպատակներն առավել կոնկրետ են դարձել՝ հստակ չափելի արդյունքներով։
Վերլուծություն և մեթոդաբանություն
Տվյալների կիրառություն
Աշակերտները կիրառել են դիտարկումներ, չափումներ կամ տվյալների հավաքագրում՝ փորձելով կապել լուծումները իրական տվյալների հետ։ Այս մոտեցումը զգալիորեն խորացրել է վերլուծական մտածողությունը։
Հիմնավորման կառուցվածք
Թիմերը սկսել են ցուցադրել պատճառահետևանքային վերլուծություն՝ բացատրելով խնդրի պատճառները և առաջարկելով հիմնավորված լուծումներ։ Սա ցույց է տալիս գիտահեն մոտեցման հասունացում։
Տեխնոլոգիական լուծում և նորարարություն
Գործիքների համապատասխանություն
Օգտագործված տեխնոլոգիաները (Sci-Snap, Python, սենսորային գործիքներ) հիմնականում համապատասխանել են խնդրի բնույթին։ Թիմերը սովորել են տարբերել գործիքը նպատակից և ընտրել արդյունավետ մեթոդ։
Կոդի կառուցակարգ
Կոդերը և ծրագրային լուծումները դարձել են ավելի ընթեռնելի և մեկնաբանված․ թիմերը սկսել են պահպանել ծրագրային մշակույթի հիմնական սկզբունքներ՝ պարզ կառուցվածք և բացատրություն։
Նորարարական մոտեցում
Նախագծերի զգալի մասը ներառել է ստեղծարար գաղափարներ և ինքնուրույն ձևավորված լուծումներ։ Նորարարությունն ավելի հաճախ դրսևորվել է ոչ միայն տեխնիկապես, այլև գաղափարական մակարդակում։
Թիմային գործընթաց և միջավայր
Դերաբաշխում և համագործակցություն
Թիմերը ցուցաբերել են հստակ դերաբաշխում և արդյունավետ հաղորդակցություն։ Ուսուցիչների և մենթորների մասնակցությունը նպաստել է ինքնուրույն որոշումների կայացմանը։
Աշխատանքի կազմակերպում
Աշխատանքային գործընթացը հիմնականում կազմակերպվել է պլանավորված փուլերով․ թիմերը սովորել են նախանշել նպատակներ, հետևել ժամկետներին և փաստաթղթավորել արդյունքները։
Մրցակցային և համագործակցային մշակույթ
Մրցույթը ձևավորել է առողջ մրցակցային միջավայր, որտեղ գերակշռել են համագործակցությունն ու փոխօգնությունը։ Սա նպաստել է թիմային պատասխանատվության և էթիկայի զարգացմանը։
Արդյունք և կիրառություն
Գործնական կիրառություն
Նախագծերը դարձել են ավելի իրագործելի՝ դպրոցներում, լաբորատորիաներում կամ համայնքներում կիրառվող լուծումներով։ Շատ թիմեր փորձել են ստեղծել փոքր պիլոտներ կամ ցուցադրական մոդելներ։
Աշխատանքի ամբողջականություն
Նախագծային փաթեթները դարձել են ամբողջական՝ ներառելով կոդ, սահիկներ, տեսանյութեր և ամփոփագրեր։ Սա վկայում է ուսուցողական փորձի հասունացման մասին։
Էթիկա և թափանցիկություն
Կույր գնահատման սկզբունքը պահպանվել է, և թիմերը հետևել են հեղինակային իրավունքի ու տվյալների անվտանգության կանոններին։
Զարգացնող և ոլորտային հմտություններ
Գիտահեն մտածողություն և վերլուծություն
Աշակերտները զարգացրել են գիտահեն մոտեցում՝ սովորելով հիմնավորել իրենց գաղափարները տվյալներով և փաստերով։
Նորարարություն և ստեղծագործականություն
Ակտիվորեն դրսևորվել է ստեղծագործական մտածողությունը՝ ինքնուրույն գաղափարների և նոր տեխնոլոգիական լուծումների միջոցով։
Հանրային ներկայացում և հաղորդակցություն
Թիմերը ձեռք են բերել հանրային խոսքի և ներկայացման փորձ՝ իրենց նախագծերը ներկայացնելով մրցութային ձևաչափով։
Իրական կյանքի հետ կապ
Նախագծերը կապվել են աշակերտների առօրյա փորձի և համայնքի խնդիրների հետ, ինչն ուժեղացրել է սովորելու մոտիվացիան։
Անձնական և մասնագիտական աճ
Մասնակցությունը նպաստել է ինքնավստահության, պատասխանատվության և մասնագիտական հետաքրքրությունների ձևավորմանը։
Ճարտարագիտական և նախագծային մտածողություն
Աշակերտները ձեռք են բերել նախագծային պլանավորման, փորձարկման և ինժեներական մտածողության հմտություններ։
Համայնքային հպարտություն և օրինակություն
Թիմերը դարձել են դպրոցական համայնքների հաջողության օրինակ՝ բարձրացնելով STEM ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը։

ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ֆոտոշարք | ԳԻՏԱՊԱՍՏԱՌՆԵՐ

ֆոտոշարք | ԺՅՈՒՐԻԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ՏԵՍԱՍՐԱՀ

Տեսնել ավելին

0.0s

Անվանակարգ | Տվյալների տեսապատկերում և վերլուծություն (7,8,9-րդ դասարաններ), SNAP!
#
Դպրոց
Մասնակից (ներ)
Նախագիծ
Միավոր
1
Վանաձորի 2 հիմնական դպրոց
Անահիտ Մամաուլյան, Էդգար Շահբազյան
Մի կաթիլ ջուր
14
2
Երևանի թիվ 143 հիմնական դպրոց
Մհեր Հովհաննիսյան, Մարկ Մարության
Ընտրրողների թվի կանխատեսում
15
3
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց
Էլեն Մարգարյան, Կարինե Գևորգյան
Աղբյուրից Սևան
16.4
4
Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոց
Ելենա Մադոյան
Վարդենիսի ջուր
16.8
5
Wonder Kid Academy
Հեղինե Դիլանյան և Արմեն Ավետյան
Աղմուկի քարտեզ
16.2
6
Wonder Kid Academy
Նարեկ Մկրտչյան, Ռաֆայել Աճեմյան
Ժամանակակից էներգիայի աղբյուր
15.6
Անվանակարգ | Տվյալների տեսապատկերում և կանխատեսում (10, 11, 12-րդ դասարաններ), SNAP!
#
Դպրոց
Մասնակից
Նախագիծ
1
Թալինի ավագ դպրոց
Սամվել Գրիգորյան
Էկո-կրթություն և բյուջետային ծախսերի փոփոխություն
14.4
2
Վանաձորի Վ․Ս․Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջ
էրիկ Բեգջանյան,Օվսաննա Հակոբյան
Արդյունավետ բջջային կայան
19.4
3
Զառիթափի միջն դպրոց
Քնարիկ Ասլանյան, Անժելա Դանիելյան
Կրթության հիմնախնդիրներ
16.8
4
ECT քոլեջ
Միսակ Գրիգորյան
Բարձրության օպտիմալ չափումներ
15.8
Անվանակարգ | Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում (10, 11, 12-րդ դասարաններ), PYTHON
#
Դպրոց
Մասնակից
Նախագիծ
1
Թալինի Ավագ դպրոց/Արմաթ-Արմաթն օդում լաբորատորիաներ
Արամե Գասպարյան
Garbage recognition
17.2
3
Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց
Ստեփան Սիմոնյան
Խելացի Զամբյուղ
17.3
4
Էօրնեկեան հանրակրթական դպրոց
Նարեկ Աղաջանյան
Face mask detection
16.2
5
Wonder Kid Academy
Արտաշես Սահակյան, Լևոն Մուրադյան, Հակոբ Գյոլեցյան
Համակարգված երթևեկություն
18.6
6
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց
Դավիթ Վարդանյան, Գևորգ Շահինյան
Car of the future
16.2
7
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց
Մհեր Վարդանյան, Լիլիթ Պողոսյան, Արմեն Կնյազյան
Clean trash
13.6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

Տվյալների տեսապատկերում և վերլուծություն (7,8,9-րդ դասարաններ), SNAP!
Տվյալների տեսապատկերում և կանխատեսում (10, 11, 12-րդ դասարաններ), SNAP!
Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում (10, 11, 12-րդ դասարաններ), PYTHON

Նախագիծ՝ Վարդենիսի ջուր

Մասնակից՝ Ելենա Մադոյան

Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոց

Այլագիր | Սահիկաշար

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

Խ

Խ

Ր

Ա

Խ

ՈՒ

Ս

Ա

Կ

Ա

Ն

Հ

Ա

Ղ
Թ
Ո

Ղ

Խ

Ր

Ա

Խ

ՈՒ

Ս

Ա

Կ

Ա

Ն

Հ

Ա

Ղ
Թ
Ո

Ղ

Խ

Ր

Ա

Խ

ՈՒ

Ս

Ա

Կ

Ա

Ն

Հ

Ա

Ղ
Թ
Ո

Ղ

Նախագիծ՝ Աղբյուրից Սևան

Մասնակիցներ՝ Էլեն Մարգարյան, Կարինե Գևորգյան

Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց

Այլագիր | Սահիկաշար

Նախագիծ՝ Կրթության հիմնախնդիրներ

Մասնակիցներ՝ Քնարիկ Ասլանյան, Անժելա Դանիելյան

Զառիթափի միջն դպրոց

Այլագիր | Սահիկաշար

Նախագիծ՝ Արդյունավետ բջջային կայան

Մասնակիցներ՝ էրիկ Բեգջանյան,Օվսաննա Հակոբյան

Վանաձորի Վ․Ս․Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջ

Այլագիր | Սահիկաշար

Նախագիծ՝ Խելացի Զամբյուղ

Մասնակից՝ Ստեփան Սիմոնյան

Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց

Այլագիր | Սահիկաշար

Նախագիծ՝ Համակարգված երթևեկություն

Մասնակիցներ ՝ Արտաշես Սահակյան, Լևոն Մուրադյան,

Հակոբ Գյոլեցյան, Wonder Kid Academy

Այլագիր | Սահիկաշար

Խ

Խ