Արեւմտահայերէն
Գլխաւոր էջ


2025 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում կայացավ «Այլագիր» գիտահեն կոդաւորման երկրորդ մրցոյթը։ Մրցոյթի նպատակն է
բացահայտել եւ զարգացնել տաղանդաւոր դպրոցականների կարողութիւնները, խրախուսել ակտիվ եւ նվիրումով աշխատող դպրոցներին ու ուսուցիչներին, խթանել ստեղծարար ու
նորարար մտածողութեան ձևաւորումը, զարգացնել համագործակցութեան եւ թիմային աշխատանքի հմտութիւնները, ինչպես նաեւ խորը տրամաբանական մտածողութիւնն ու մտքի
զարգացումը։


«Այլագիր» մրցոյթը նպաստում է հանրակրթական չափորոշչի նախագծահեն ուսումնառութեան զարգացմանը՝ հնարաւորութիւն ընձեռելով աշակերտներին թիմային ձևաչափով եւ
ուսուցիչների աջակցութեամբ առաջադրել ու լուծել հիմնախնդիրներ՝ ծրագրաւորման գործիքներով։ Մրցոյթում ծրագրաւորումը դիտարկվում է ոչ թե որպես ինքնանպատակ
հմտութիւն, այլ որպես արդյունավետ միջոց՝ տարբեր հիմնախնդիրների լուծման համար։


Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում․











Մասնակցութեան քանակական ցուցանիշներ






Այս տարի մասնակցութեան համար հայտ էր ներկայացրել 152 թիմ, որոնցից ընտրութեամբ փուլը հաղթահարել ու եզրափակիչում հանդես էին եկել 17 ուժեղագույն թիմեր։


«Տվյալների տեսապատկերում եւ վերլուծութիւն SNAP! միջավայրում (7–9-րդ դասարաններ)» անվանակարգում հաղթել է Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Ելենա
Մադոյանը իր «Վարդենիսի ջուր» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի սաներ Էլեն Մարգարյանը և Կարինե
Գևորգյանը իրենց «Աղբյուրից Սևան» նախագծով։


«Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում SNAP! միջավայրով (10–12-րդ դասարաններ)» անվանակարգում հաղթել են Վանաձորի Վ. Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական
քոլեջի սաներ Էրիկ Բեգջանյանը և Օվսաննա Հակոբյանը իրենց «Արդյունավետ բջջային կայան» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել
Զառիթափի միջնակարգ դպրոցի աշակերտներ Քնարիկ Ասլանյանը եւ Անժելա Դանիելյանը իրենց «Կրթութեան հիմնախնդիրներ» նախագծով։


«Համակարգչային տեսողութեամբ միջավայրի ավտոմատացում PYTHON լեզվով» անվանակարգում հաղթել են Wonder Kid Academy | Gyumri կենտրոնի սաներ Արտաշես Սահակյանը,
Լևոն Մուրադյանը եւ Հակոբ Գյոլեցյանը իրենց «Համակարգված երթևեկութիւն» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի է արժանացել Վաղարշապատի թիվ
5 ավագ դպրոցի աշակերտ Ստեփան Սիմոնյանը՝ իր «Խելացի զամբյուղ» նախագծով։


Մրցոյթի բոլոր մասնակիցները ստացել են նվերներ՝ մասնագիտական գրքերի, էլեկտրոնիկայի փոքր հավաքածուների, ականջակալների եւ բրենդային փաթեթների տեսքով։ Հաղթող
թիմերի մենթոր-ուսուցիչները ստացել են նվեր քարտեր՝ տեխնիկա եւ սարքաւորումներ ձեռք բերելու նպատակով։


Թալինի ավագ դպրոցի տնօրեն «Աննա Կնյազյանին» շնորհակալագիր է հանձնվել՝ «Այլագիր» գիտահեն կոդաւորման մրցոյթում դպրոցի լայն ներգրավվածութեան եւ դպրոցում գործող
«Գիտահեն» խմբակի բազմաթիվ սաների հաջող եւ ակտիվ մասնակցութեան
համար։


Շնորհակալագիր է հանձնվել նաև «Wonder kid» կենտրոնին՝ «Այլագիր» գիտահեն կոդաւորման մրցոյթի եզրափակչում ամենամեծ ներկայացվածութիւնը եւ մեծ թվով աշակերտների
մասնակցութիւնը ապահովելու համար։


Մրցոյթն իրականացվում է յուրաքանչյուր տարի եւ երաշխաւորված է ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ եւ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ՝
shorturl.at/cjrBM, shorturl.at/btyU1 :


Ծրագիր

Անվանակարգ

Տարիքային խումբ

Աշխատանքների ձևաչափ

Մասնակցութեան ձևաչափ

Snap, Sci-snap

Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում

10,11,12 դասարանները միասին

Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ

1 անհատական, 2 թիմային,1 ղեկավար

Snap, Sci-snap

Տվյալների տեսապատկերում եւ վերլուծութիւն

7, 8, 9 դասարանները միասին

Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ

1 անհատական, 2 թիմային, 1 ղեկավար


Python

Համակարգչային տեսողութեամբ միջավայրի ավտոմատացում Python լեզվով։

8 -12 րդ դասարանները միասին

Նախագիծ (ֆայլեր), ֆիզիկական սարքեր, սահիկաշար կամ տեսանյութ

1 անհատական, 2 կամ 3 թիմային, 1 ղեկավար

Հայտեր

Ատեստաւորման փուլ

Եզրափակիչ փուլ
Գիտապաստառների փուլ
152
58
17
24

Մրցոյթի մասին

ԱՅԼԱԳԻՐ

Կոդաւորման Մրցոյթ

2025. ՀՈԿՏԵՄԲԵՐ. 04






ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

«Այլագիր» կոդաւորման մրցոյթի գլխաւոր հովանաւորն է AraratBank OJSC-ը

Մեր համագործակցութիւնը չի սահմանափակվել միայն ֆինանսական աջակցութեամբ․ այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ նորարարութեան խրախուսում, մարզերում բնակվող պատանիների համար նոր հնարաւորութիւնների ստեղծում եւ տեխնոլոգիական ապագայի նկատմամբ հավատ։ Մենք վստահ ենք, որ համատեղ կկարողանանք «Այլագրի» մասնակիցներին տալ ոչ միայն մրցութային փորձ, այլ նաեւ հնարաւորութիւններ իրենց գաղափարները կյանքի կոչելու, ինքնադրսևորվելու եւ զարգանալու համար։ Շնորհակալ ենք Արարատ բանկին ցուցաբերած վստահութեան եւ արդյունավետ համագործակցութեան համար, իսկ բոլոր մասնակիցներին մաղթում ենք ստեղծագործական ուժ եւ հաջողութիւններ։





ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«Այլագիր» գիտահեն կոդաւորման մրցոյթի մրցանակային գործընկերն էր SYUN հիմնադրամը։ Շնորհակալութիւն ենք հայտնում «ՍՅՈՒՆ»-ին մրցոյթին միանալու, աջակցելու եւ երեխաների կրթական զարգացմանը նպաստելու համար։ «ՍՅՈՒՆ» հիմնադրամը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ նպատակ ունենալով աջակցել երեխաների կրթական ու ինքնազարգացման հնարաւորութիւններին, եւ մեզ համար մեծ արժեք է, որ նման առաքելութիւն ունեցող կազմակերպութիւնը միաւորվեց «Այլագրի» նպատակներին։ Շնորհակալ ենք վստահութեան համար եւ մաղթում ենք շարունակական ուժ ու հաջողութիւն հիմնադրամի հայրենաշեն աշխատանքին։





ԻՐԱԶԵԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ

«Այլագիր» գիտահեն կոդաւորման մրցոյթի իրազեկման պաշտոնական գործընկերն էր Քոնթեստս Լաբ / Contests Lab կրթական հասարակական կազմակերպութիւնը։ «Քոնթեստս Լաբ»-ը, հիմնադրված 2023 թ․ մայիսին, կազմակերպում է միջազգային եւ տեղական մասշտաբային դպրոցական մրցոյթներ՝ նպաստելով երեխաների տրամաբանական մտածողութեան, ուսումնառութեան նկատմամբ հետաքրքրութեան եւ մրցակցային միջավայրում ինքնադրսևորման զարգացմանը։ Կազմակերպութեան կողմից իրականացվող նախագծերի շարքում են՝ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցոյթը, «Մեղու» հայերենի մրցոյթը, «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցոյթը, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, ինչպես նաեւ «Ոզնի» ֆինանսական գրագիտութեան մրցաշարը։ Շնորհակալ ենք «Քոնթեստս Լաբ»-ին համագործակցութեան, աջակցութեան եւ տասնյակ աշակերտների կրթական աճին նպաստելու համար։






ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2025 թ. «Այլագիր» գիտահեն կոդաւորման մրցոյթի ենթակառուցվածքային եւ հյուրընկալող գործընկերն էր։ Ագրարային համալսարանը հանդիսանում է Հայաստանի առաջատար բուհերից մեկը ագրոտեխնոլոգիական կրթութեան ոլորտում՝ պատրաստելով գյուղատնտեսութեան, բնապահպանութեան եւ տեխնոլոգիական ուղղութիւնների մասնագետներ։ Բուհը համագործակցում է մի շարք եվրոպական համալսարանների հետ՝ ապահովելով կրթական ծրագրերի արդիականութիւն եւ միջազգային չափանիշներին համապատասխանութիւն։ Շնորհակալութիւն ենք հայտնում համալսարանին մրցոյթի կազմակերպմանն աջակցելու եւ մասնակիցների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները տրամադրելու համար։

ՄՐՑՈՒՅԹԻ ՄՐՑԱՏՅԱՆԻ ԿԱԶՄԸ (ԺՅՈՒՐԻ)

  • Մարիամ Սարգսյան, ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation, ԲՏՃՄ բնագավառը համակարգող մասնագետ

  • Հայկ Կարապետյան, ArmDrone Community համայնք, հիմնադիր

  • Արթուր Ալթունյան, ՀԱԱՀ, Գյուղատնտեսութեան մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ բաժնի վարիչ

  • Անժելա Բալթայան, Քոնթեստս Լաբ / Contests Lab լաբ, համահիմնադիր

  • Հրաչյա Խաչատրյան, Sharzhich Academy, համահիմնադիր

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ԵՎ ԱՋԱԿՑՈՂՆԵՐ

  • Մրցոյթի հեղինակ եւ առաքելութեան իրականացնող՝ ԱՆՏՐՈՀՈՒՍ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

  • Կամաւորներ՝

  • Մենթորներ՝ Լիանա Խաչատրյան, Մհեր Կնյազյան

ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐ

🤝

Ուղղութիւն
Ցուցանիշ
Որակական նկարագրութիւն (բոլոր թիմերին վերաբերող)
Խնդրի ընկալում եւ համատեքստ
Խնդրի արդիականութիւն
Թիմերի մեծ մասն ընտրել է իրական եւ տեղային խնդիրներ՝ կապված դպրոցական միջավայրի, համայնքային կյանքում հանդիպող հարցերի կամ բնապահպանական մարտահրավերների հետ։ Խնդիրների ձևակերպումը դարձել է աւելի գիտահեն եւ հիմնաւորված։
Նպատակների հստակութիւն
Թիմերը սովորել են հստակ ձևակերպել իրենց նախագծային նպատակները՝ դրանք կապելով լուծման սպասվող արդյունքների հետ։ Նպատակներն առավել կոնկրետ են դարձել՝ հստակ չափելի արդյունքներով։
Վերլուծութիւն եւ մեթոդաբանութիւն
Տվյալների կիրառութիւն
Աշակերտները կիրառել են դիտարկումներ, չափումներ կամ տվյալների հավաքագրում՝ փորձելով կապել լուծումները իրական տվյալների հետ։ Այս մոտեցումը զգալիորեն խորացրել է վերլուծական մտածողութիւնը։
Հիմնաւորման կառուցվածք
Թիմերը սկսել են ցուցադրել պատճառահետևանքային վերլուծութիւն՝ բացատրելով խնդրի պատճառները եւ առաջարկելով հիմնաւորված լուծումներ։ Սա ցույց է տալիս գիտահեն մոտեցման հասունացում։
Տեխնոլոգիական լուծում եւ նորարարութիւն
Գործիքների համապատասխանութիւն
Օգտագործված տեխնոլոգիաները (Sci-Snap, Python, սենսորային գործիքներ) հիմնականում համապատասխանել են խնդրի բնույթին։ Թիմերը սովորել են տարբերել գործիքը նպատակից եւ ընտրել արդյունավետ մեթոդ։
Կոդի կառուցակարգ
Կոդերը եւ ծրագրային լուծումները դարձել են աւելի ընթեռնելի եւ մեկնաբանված․ թիմերը սկսել են պահպանել ծրագրային մշակույթի հիմնական սկզբունքներ՝ պարզ կառուցվածք եւ բացատրութիւն։
Նորարարական մոտեցում
Նախագծերի զգալի մասը ներառել է ստեղծարար գաղափարներ եւ ինքնուրույն ձևաւորված լուծումներ։ Նորարարութիւնն աւելի հաճախ դրսևորվել է ոչ միայն տեխնիկապես, այլեւ գաղափարական մակարդակում։
Թիմային գործընթաց եւ միջավայր
Դերաբաշխում եւ համագործակցութիւն
Թիմերը ցուցաբերել են հստակ դերաբաշխում եւ արդյունավետ հաղորդակցութիւն։ Ուսուցիչների եւ մենթորների մասնակցութիւնը նպաստել է ինքնուրույն որոշումների կայացմանը։
Աշխատանքի կազմակերպում
Աշխատանքային գործընթացը հիմնականում կազմակերպվել է պլանաւորված փուլերով․ թիմերը սովորել են նախանշել նպատակներ, հետևել ժամկետներին եւ փաստաթղթաւորել արդյունքները։
Մրցակցային եւ համագործակցային մշակույթ
Մրցոյթը ձևաւորել է առողջ մրցակցային միջավայր, որտեղ գերակշռել են համագործակցութիւնն ու փոխօգնութիւնը։ Սա նպաստել է թիմային պատասխանատվութեան եւ էթիկայի զարգացմանը։
Արդյունք եւ կիրառութիւն
Գործնական կիրառութիւն
Նախագծերը դարձել են աւելի իրագործելի՝ դպրոցներում, լաբորատորիաներում կամ համայնքներում կիրառվող լուծումներով։ Շատ թիմեր փորձել են ստեղծել փոքր պիլոտներ կամ ցուցադրական մոդելներ։
Աշխատանքի ամբողջականութիւն
Նախագծային փաթեթները դարձել են ամբողջական՝ ներառելով կոդ, սահիկներ, տեսանյութեր եւ ամփոփագրեր։ Սա վկայում է ուսուցողական փորձի հասունացման մասին։
Էթիկա եւ թափանցիկութիւն
Կույր գնահատման սկզբունքը պահպանվել է, եւ թիմերը հետևել են հեղինակային իրավունքի ու տվյալների անվտանգութեան կանոններին։
Զարգացնող եւ ոլորտային հմտութիւններ
Գիտահեն մտածողութիւն եւ վերլուծութիւն
Աշակերտները զարգացրել են գիտահեն մոտեցում՝ սովորելով հիմնաւորել իրենց գաղափարները տվյալներով եւ փաստերով։
Նորարարութիւն եւ ստեղծագործականութիւն
Ակտիվորեն դրսևորվել է ստեղծագործական մտածողութիւնը՝ ինքնուրույն գաղափարների եւ նոր տեխնոլոգիական լուծումների միջոցով։
Հանրային ներկայացում եւ հաղորդակցութիւն
Թիմերը ձեռք են բերել հանրային խոսքի եւ ներկայացման փորձ՝ իրենց նախագծերը ներկայացնելով մրցութային ձևաչափով։
Իրական կյանքի հետ կապ
Նախագծերը կապվել են աշակերտների առօրյա փորձի եւ համայնքի խնդիրների հետ, ինչն ուժեղացրել է սովորելու մոտիվացիան։
Անձնական եւ մասնագիտական աճ
Մասնակցութիւնը նպաստել է ինքնավստահութեան, պատասխանատվութեան եւ մասնագիտական հետաքրքրութիւնների ձևաւորմանը։
Ճարտարագիտական եւ նախագծային մտածողութիւն
Աշակերտները ձեռք են բերել նախագծային պլանաւորման, փորձարկման եւ ինժեներական մտածողութեան հմտութիւններ։
Համայնքային հպարտութիւն եւ օրինակութիւն
Թիմերը դարձել են դպրոցական համայնքների հաջողութեան օրինակ՝ բարձրացնելով STEM ոլորտի նկատմամբ հետաքրքրութիւնը։

ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ֆոտոշարք | ԳԻՏԱՊԱՍՏԱՌՆԵՐ

ֆոտոշարք | ԺՅՈՒՐԻԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

ՏԵՍԱՍՐԱՀ

Տեսնել աւելին

0.0s

Անվանակարգ | Տվյալների տեսապատկերում եւ վերլուծութիւն (7,8,9-րդ դասարաններ), SNAP!
#
Դպրոց
Մասնակից (ներ)
Նախագիծ
Միաւոր
1
Վանաձորի 2 հիմնական դպրոց
Անահիտ Մամաուլյան, Էդգար Շահբազյան
Մի կաթիլ ջուր
14
2
Երևանի թիվ 143 հիմնական դպրոց
Մհեր Հովհաննիսյան, Մարկ Մարութեան
Ընտրրողների թվի կանխատեսում
15
3
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց
Էլեն Մարգարյան, Կարինե Գևորգյան
Աղբյուրից Սևան
16.4
4
Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոց
Ելենա Մադոյան
Վարդենիսի ջուր
16.8
5
Wonder Kid Academy
Հեղինե Դիլանյան եւ Արմեն Ավետյան
Աղմուկի քարտեզ
16.2
6
Wonder Kid Academy
Նարեկ Մկրտչյան, Ռաֆայել Աճեմյան
Ժամանակակից էներգիայի աղբյուր
15.6
Անվանակարգ | Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում (10, 11, 12-րդ դասարաններ), SNAP!
#
Դպրոց
Մասնակից
Նախագիծ
1
Թալինի ավագ դպրոց
Սամվել Գրիգորյան
Էկո-կրթութիւն եւ բյուջետային ծախսերի փոփոխութիւն
14.4
2
Վանաձորի Վ․Ս․Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջ
էրիկ Բեգջանյան,Օվսաննա Հակոբյան
Արդյունավետ բջջային կայան
19.4
3
Զառիթափի միջն դպրոց
Քնարիկ Ասլանյան, Անժելա Դանիելյան
Կրթութեան հիմնախնդիրներ
16.8
4
ECT քոլեջ
Միսակ Գրիգորյան
Բարձրութեան օպտիմալ չափումներ
15.8
Անվանակարգ | Համակարգչային տեսողութեամբ միջավայրի ավտոմատացում (10, 11, 12-րդ դասարաններ), PYTHON
#
Դպրոց
Մասնակից
Նախագիծ
1
Թալինի Ավագ դպրոց/Արմաթ-Արմաթն օդում լաբորատորիաներ
Արամե Գասպարյան
Garbage recognition
17.2
3
Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց
Ստեփան Սիմոնյան
Խելացի Զամբյուղ
17.3
4
Էօրնեկեան հանրակրթական դպրոց
Նարեկ Աղաջանյան
Face mask detection
16.2
5
Wonder Kid Academy
Արտաշես Սահակյան, Լևոն Մուրադյան, Հակոբ Գյոլեցյան
Համակարգված երթևեկութիւն
18.6
6
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց
Դավիթ Վարդանյան, Գևորգ Շահինյան
Car of the future
16.2
7
Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց
Մհեր Վարդանյան, Լիլիթ Պողոսյան, Արմեն Կնյազյան
Clean trash
13.6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

Տվյալների տեսապատկերում եւ վերլուծութիւն (7,8,9-րդ դասարաններ), SNAP!
Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում (10, 11, 12-րդ դասարաններ), SNAP!
Համակարգչային տեսողութեամբ միջավայրի ավտոմատացում (10, 11, 12-րդ դասարաններ), PYTHON

Նախագիծ՝ Վարդենիսի ջուր

Մասնակից՝ Ելենա Մադոյան

Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոց

Այլագիր | Սահիկաշար

ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

Խ

Խ

Ր

Ա

Խ

ՈՒ

Ս

Ա

Կ

Ա

Ն

Հ

Ա

Ղ
Թ
Ո

Ղ

Խ

Ր

Ա

Խ

ՈՒ

Ս

Ա

Կ

Ա

Ն

Հ

Ա

Ղ
Թ
Ո

Ղ

Խ

Ր

Ա

Խ

ՈՒ

Ս

Ա

Կ

Ա

Ն

Հ

Ա

Ղ
Թ
Ո

Ղ

Նախագիծ՝ Աղբյուրից Սևան

Մասնակիցներ՝ Էլեն Մարգարյան, Կարինե Գևորգյան

Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց

Այլագիր | Սահիկաշար

Նախագիծ՝ Կրթութեան հիմնախնդիրներ

Մասնակիցներ՝ Քնարիկ Ասլանյան, Անժելա Դանիելյան

Զառիթափի միջն դպրոց

Այլագիր | Սահիկաշար

Նախագիծ՝ Արդյունավետ բջջային կայան

Մասնակիցներ՝ էրիկ Բեգջանյան,Օվսաննա Հակոբյան

Վանաձորի Վ․Ս․Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջ

Այլագիր | Սահիկաշար

Նախագիծ՝ Խելացի Զամբյուղ

Մասնակից՝ Ստեփան Սիմոնյան

Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց

Այլագիր | Սահիկաշար

Նախագիծ՝ Համակարգված երթևեկութիւն

Մասնակիցներ ՝ Արտաշես Սահակյան, Լևոն Մուրադյան,

Հակոբ Գյոլեցյան, Wonder Kid Academy

Այլագիր | Սահիկաշար

Խ

Խ