«ԱՆՏՐՈՀՈՒՍ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է տեխնոլոգիական կրթության էկոհամակարգի զարգացմանը։

Ավելին

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Նորարար կրթության ձևաչափերի ներդրման ու առաջախաղացման միջոցով նպաստել գիտակից հայկական սոցիումի կայացմանը՝ հանուն անվտանգ և զարգացած երկրի։

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մենք ձգտում ենք մեր ազգի համար ունենալ այնպիսի ապագա, որտեղ նա ամբողջությամբ ընդունում է իր զարգացման համար կիրառելի նորարար կրթության ձևաչափերը՝ խթանելով գիտակից ու փոխազդող սոցիումի կատարելագործմանը։

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  1. Նորարար կրթության ձևաչափեր

    Հայաստանի համար կիրառելի նորարար կրթության ձևաչափերի մշակում և կրթության տարբեր մակարդակներում դրանց որդեգրում։

  2. Տաղանդներ և գիտահետազոտություն

    Տաղանդների հայտնաբերում, մասնագիտական ուղղորդում և գիտահեն ուսումնառության միջավայր՝ ՀՀ-ում գիտահետազոտության զարգացման համար։

  3. Համաշխարհային դիրքավորում

    Հայաստանի՝ որպես նորարար կրթական ծառայություններ և արտադրանք արտահանող երկրի գլոբալ դիրքավորմանն ուղղված գործունեություն։

  4. Թիմեր և հանրություն

    Տաղանդների ու թիմերի ոգեշնչման, առաջնորդման ու կայացման ռազմավարությունների ինտեգրում և հանրության ներգրավում։

ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթական

  • Էլեկտրոնային կրթական ռեսուրսների և հարթակների մշակում։

  • Արտադասարանական ԲՏՃՄ կրթակարգերի մշակում, վերանայում և նախագծահեն ուսումնառության վերապատրաստում։

  • ԲՏՃՄ մրցույթների կանոնակարգերի և ձևաչափերի մշակում։

  • Կրթական հաստատությունների ռազմավարության մշակում։

  • Ուսուցիչների թվային հմտությունների վերապատրաստումներ։

  • ԲՏՃՄ ճամբարների կազմակերպում։

  • Իրավա-խորհրդական ծառայություններ կրթական կազմակերպությունների համար։

  • Համայնքային զարգացման ծրագրեր թվային գործիքների միջոցով։

Տեխնոկրթական

  • Դոմեյնի, հոսթինգի, վեբէջի, էլ․ փոստերի կարգաբերում և միգրացիա։

  • Moodle կրթական բովանդակության կառավարման համակարգերի ներդրում։

  • Թեստերի մշակում և գնահատման արդյունքների վիզուալիզացիա։

  • Փաստաթղթավորման ավտոմատացում և գեներացում։

  • ԲՏՃՄ սարքերի և լաբորատորիաների տեխնիկական փաստաթղթերի և բնութագրերի մշակում։

  • Արհեստական բանականության գրագիտության դասընթացներ մեծահասակների համար։

Անվանակարգեր

ԱՅԼԱԳԻՐ

Մրցույթին կարող են մասնակցել դպրոցականները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները (քոլեջներ, ուսումնարաններ)։

Պատանի կոդավորողներին և բնագիտական գիտելիքներով առաջադիմություն ունեցող դպրոցականների համար հայտարարվող այս մրցույթի նպատակն է՝

ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Բացահայտել տաղանդերին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները։
  • Բացահայտել և խրախուսել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և ուսուցիչներին։
  • Խթանել ստեղծարար և նորարար մտածողությունը։
  • Զարգացնել համագործակցությունը և թիմային աշխատանքը։
  • Նպաստել աշակերտների տրամաբանությանը և մտքի զարգացմանը։

Կապ

ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ

(+374) 55 28 81 44
info@antrohoos.am

Հետևեք մեզ

Գրել մեզ