Հայերեն
Գլխավոր էջ

Թիմեր

Հուլիսի 5-ից 11-ը Գյումրի քաղաքի «ՄԻՏ» կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբարը, որին մասնակցեց 40 պատանի Հայաստանի բոլոր
մարզերի 10 համայնքներից:


Ճամբարի նպատակն էր Հայաստանի համայնքներում ձևավորել թռչող սարքեր պատրաստող և կառավարող թիմեր: Ճամբարում պատանիները ունեցան ոչ միայն մասնագիտական
դասընթացներ, սեմինարներ, այլև ձեռք բերեցին գոյատևման և թիմային աշխատանքի ուժեղ հմտություններ։ Հանդիպեցին տեխնոլոգիական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ։


7 օր անց բոլոր մասնակիցները կարողացան ինքնուրույն պատրաստել և կառավարել թռչող սարքեր։ Ճամբարի ավարտին տեղի ունեցավ ատեստավորում, որի ընթացքում
համեմատական կարգով գնահատվեց թիմերի աշխատանքը և երեխաների
անհատական թռիչքը ՍՈւ-27 մոդելով։ Ատեստավորման ավարտին բոլոր թիմերը ստացան թռչող սարքերի
նվեր փաթեթներ` հետագայում իրենց համայնքներում այլ մոդելներ պատրաստելու նպատակով։


Ճամբարի՝

Կազմակերպիչներ՝ «ՄԻՏ» կրթական կենտրոն և «Անտրոհուս» կրթական հիմնադրամ

Հովանավորներ՝ «Սյուն» հիմնադրամ և Zealous կազմակերպություն

Գործընկերներ՝ «ՈՄԱ Գյումրի» ՀԿ, «Հրայրք» ավանդական երգի և պարի խումբ, «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»


Ճամբարի մասին

«Օդագնացներ»

Թռչող Սարքերի

Տեխնոլոգիական

ճամբար

2024. Հունիս. 05 - 2024. Հունիս.11, Գյումրի

ֆոտոշարք