Արեւմտահայերէն
Գլխաւոր էջ

Թիմեր

Հուլիսի 5-ից 11-ը Գյումրի քաղաքի «ՄԻՏ» կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբարը, որին մասնակցեց 40 պատանի Հայաստանի բոլոր
մարզերի 10 համայնքներից:


Ճամբարի նպատակն էր Հայաստանի համայնքներում ձևաւորել թռչող սարքեր պատրաստող եւ կառավարող թիմեր: Ճամբարում պատանիները ունեցան ոչ միայն մասնագիտական
դասընթացներ, սեմինարներ, այլեւ ձեռք բերեցին գոյատևման եւ թիմային աշխատանքի ուժեղ հմտութիւններ։ Հանդիպեցին տեխնոլոգիական ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ։


7 օր անց բոլոր մասնակիցները կարողացան ինքնուրույն պատրաստել եւ կառավարել թռչող սարքեր։ Ճամբարի ավարտին տեղի ունեցավ ատեստաւորում, որի ընթացքում
համեմատական կարգով գնահատվեց թիմերի աշխատանքը եւ երեխաների
անհատական թռիչքը ՍՈւ-27 մոդելով։ Ատեստաւորման ավարտին բոլոր թիմերը ստացան թռչող սարքերի
նվեր փաթեթներ` հետագայում իրենց համայնքներում այլ մոդելներ պատրաստելու նպատակով։


Ճամբարի՝

Կազմակերպիչներ՝ «ՄԻՏ» կրթական կենտրոն եւ «Անտրոհուս» կրթական հիմնադրամ

Հովանաւորներ՝ «Սյուն» հիմնադրամ եւ Zealous կազմակերպութիւն

Գործընկերներ՝ «ՈՄԱ Գյումրի» ՀԿ, «Հրայրք» ավանդական երգի եւ պարի խումբ, «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամ»


Ճամբարի մասին

«Օդագնացներ»

Թռչող Սարքերի

Տեխնոլոգիական

ճամբար

2024. Հունիս. 05 - 2024. Հունիս.11, Գյումրի

ֆոտոշարք