Հայերեն
Գլխավոր էջ

Մայիսի 25-ին կայացել է «Այլագիր» գիտահեն կոդավորման առաջին մրցույթը Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում։

Նման ձեւաչափով մրցույթ Հայաստանում իրականացվել է առաջին անգամ, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 30 թիմ. եզրափակիչ փուլում հանդես է եկել 14 թիմի
ներկայացուցիչ:


Մասնակիցները մրցել են հետեւյալ անվանակարգերում՝

• Մեքենայական ուսուցման տարրեր SNAP միջավայրում,

• Բնագիտական Գրաֆիկներ SNAP միջավայրում,

• Ֆիզիկայի երեւույթներ Python լեզվով։


Մրցույթում ներկայացված աշխատանքները ստեղծվել են Snap! եւ Python ծրագրավորման լեզուներով։

«Մեքենայական ուսուցման տարրեր SNAP միջավայրում» անվանակարգում հաղթել են Անդրանիկ Մերգերյանն ու Արփինե Գասպարյանը Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցից «Image
Classifier» նախագծով։ Նույն անվանակարգի մասնակից Հակոբ Թամրազյանը Մուսալեռի միջնակարգ դպրոցից ստացել է խրախուսական մրցանակ «Ճամփեզրի ծառատունկ»
նախագծով։


«Բնագիտական Գրաֆիկներ SNAP միջավայրում» անվանակարգում հաղթել են Միսակ Գրիգորյանն ու Մելսիկ Խուդավերդյանը Մուսալեռի միջնակարգ դպրոցից «Բնագիտական
գրաֆիկներ եւ դրանց ձեւափոխությունները» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Ռուզաննա Բադալյանն ու Անահիտ Կնյազյանը
Կարճաղբյուրի
միջնակարգ դպրոցից «
TREE FOR LIFE» նախագծով։

«Ֆիզիկայի երեւույթներ Python լեզվով» անվանակարգում հաղթել է Էրիկ Զադոյանը, Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից «HandSense» նախագծով։ Նույն անվանակարգում
խրախուսական մրցանակ են ստացել Զավուր Այվազյանն ու Մանվել Գրիգորյանը
Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից «Գլոբալ տաքացում» նախագծով։


Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են նվերներ մասնագիտական գրքերի և էլեկտրոնիկաՌանչպարիյի սարքերի տեսքով։ Հատուկ մրցանակի են արժանացել Ռանչպարի
միջնակարգ դպրոցից Ալեքս Համբարձումյանն ու Արամ Աղաբեկյանը՝ ուղեւորություն «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբար, որը կանցկացվի հունիսին, Գյումրիում «Անտրոհուս»
կրթական հիմնադրամի և «ՄԻՏ» կրթական կենտրոնի համագործակցությամբ։


Մրցույթն իրականացվելու է յուրաքանչյուր տարի և երաշխավորված է ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ՝
shorturl.at/cjrBM, shorturl.at/btyU1 :


Մրցույթի գործընկերներն են՝







Մրցույթը ներկայացվել է հետևյալ հոդվածներում ՝ cYerevan.am, Itel.am:


Մրցույթի մասին

ԱՅԼԱԳԻՐ

Գիտահեն

Կոդավորման

Մրցույթ

2024. Մայիս. 25

Տեսահոլովակ

Տեսնել ավելին

0.0s

Բնագիտական գրաֆիկներ, SNAP

Խ

TREE FOR LIFE

Ռուզաննա Բադալյան

Անահիտ Կնյազյան

Ֆունկցիաների
գրաֆիկներ

Ալեքս Համբարձումյան
Արամ Աղաբեկյան

Ձևափոխություն

ներ

Միսակ Գրիգորյան Մելսիկ
Խուդավերդյան

ԱՐՑԱԽԻ
բնակչության
բաշխվածություն

Վանյա Շահրամյան

Ֆիզիկայի երևույթներ, PYTHON

Խ

Գլոբալ

տաքացում

Գրավիտացիոն
բալետ

Վահան Թումանյան

Զավուր Այվազյան Մանվել
Գրիգորյան

Մաթեմատիկական
ճոճանակ

Մելիքյան Սոֆի

Օհանյան Լիանա

Ինտերակտիվ
Գազային Օրենքներ

Գագիկ Գևորգյան

HandSense

Էրիկ Զադոյան

Մեքենայական ուսուցման տարրեր, SNAP

Հակոբ Թամրազյան

Խ

Image Classifier

Անդրանիկ Մերգերյան

Արփինե Գասպարյան

Սևանա լճի
հիմնախնդիրը

Մոլորակի բնակչության
պատմություն

Մհեր Մալիցյան

Հովսեփ Կարապետյան

Միքայել Բարսեղյան

Խորեն Սերոբյան

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ