ԱՅԼԱԳԻՐ
կոդավորման
մրցույթ
2025
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Ա. Նպատակը
Պատանի կոդավորողներին և բնագիտական գիտելիքներով առաջադիմություն ունեցող դպրոցականների համար հայտարարվող այս մրցույթի նպատակն է.
Բացահայտել տաղանդերին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները։
Բացահայտել և խրախուսել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և ուսուցիչներին։
Խթանել ստեղծարար և նորարար մտածողությունը։
Զարգացնել համագործակցությունը և թիմային աշխատանքը։
Նպաստել աշակերտների տրամաբանությանը և մտքի զարգացմանը։
Բ. Նկարագրությունը
«Այլագիր» մրցույթը նպաստում է հանրակրթական չափորոշչի նախագծահեն ուսումնառության զարգացմանը՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին թիմային ձևաչափով և ուսուցիչների աջակցությամբ առաջադրել ու լուծել հիմնախնդիրներ՝ ծրագրավորման գործիքներով։ Մրցույթում ծրագրավորումը դիտարկվում է ոչ թե որպես ինքնանպատակ հմտություն, այլ որպես արդյունավետ միջոց՝ տարբեր հիմնախնդիրների լուծման համար։
Գ. Ովքե՞ր կարող են մասնակցել
Դպրոցականներ,
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները (քոլեջներ, ուսումնարաններ)։
Դ. Ո՞ր ծրագրերով պետք է կոդավորել
Snap
Python/«Փայթըն»
Ե. Ի՞նչ պետք է անել
Գրանցվել մասնակցության նախնական հայտը։
Մշակել նախագիծը և ստեղծել նախագծի սահիկաշարը։
Հաստատել կատարած աշխատանքը լրացնելով վերջնական հայտը։
Զ. Ինչպե՞ս գրանցվել
Snap-ի և Python-ի համար մասնակցության նախնական հայտը գրանցում եք նույն ձևաթղթով՝ այստեղ։
Է. Մրցույթի փուլերը
Մինչև Օգոստոտսի 31 | Մինչև Սեպտեմբերի 7 | Սեպտեմբերի 19 |
Նախնական հայտերի փուլ | Նախընտրական փուլ | Եզրափակիչ փուլ |
Մասնակցության հայտերի հաստատում | Աշխատանքների հաստատում | Եզրափակիչ անցած մասնակիցների հայտարարում |
Նախընտրական փուլի հայտերի հաստատումից հետո աշխատանքներն ուսումնասիրվելու են նախընտրական հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովում ընդգրկված ադամները չեն տեսնելու մասնակիցների անձնական տվյալները և գանահատումը կատարելու են միայն կատարված աշխատանքի հիմա վրա: Գնահատումն իրականացվելու է սանդղակաշարի օգնությամբ։ | ||
Մրցույթի եզրափակիչ օր ` Հոկտեմբերի 04 |
Ը. Անվանակարգեր

Տվյալների տեսապատկերում և կանխատեսում Sci-Snap! գրադարանի օգնությամբ։

Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python լեզվով։
Թ. Տարիքային խմբեր
Ծրագիր | Անվանակարգ | Տարիքային խումբ | Աշխատանքների ձևաչափ | Մասնակցության ձևաչափ |
Snap, Sci-snap | Տվյալների տեսապատկերում և կանխատեսում | 10,11,12 դասարանները միասին | Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական 2 թիմային 1 ղեկավար/ուսուցիչ |
Snap, Sci-snap | Տվյալների տեսապատկերում և վերլուծություն | 7, 8, 9 դասարանները միասին | Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական 2 թիմային 1 ղեկավար/ուսուցիչ |
Python | Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python լեզվով։ | 8 -12 րդ դասարանները միասին | Նախագիծ (ֆայլեր), ֆիզիկական սարքեր, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական 2 կամ 3 թիմային 1 ղեկավար/ուսուցիչ |
Ժ. Նախագծերի պահանջները
Snap ծրագրով իրականացրած նախագծերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին․
Պարունակեն sci-snap գրադարաններ։
Գրաֆիկները տեսապատկերի sci-snap գրադարանների միջոցով։
Կոդավորվան մասնիկները լինի ճշգրիտ դասավորված և մեկնաբանված։
Գործարկումն ու ցուցադրումը լինի պարզ և հասկանալի։
Գրաֆիկների կառուցումները լինեն հերթականությամբ և հասկանալի։
Կորերը, գծերն ու կետային բաղադրիչներն ունենան տարբերվող գույներ։
Կոդավորված լինեն ճշգրիտ և կառուցումը բխի ալգորթիմից։
Տեսասահիկներում գրված լինի կիրառված մաթեմատիկական բանաձևերը։
Տեսահաիկներում և ծրագրի գործարկման ավարտին նշվի եզրակացությունը։
Հիմանխնդիրների ոլորտներ՝ առողջապահություն, բնապահպանություն, էներեգետիկա, դեմոգրաֆիա, տնտեսություն, տրանսպորտ, շրջակա միջավայր, գյուղատնտեսություն, կրթություն և այլն։
Python լեզվով իրականացրած նախագծերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին․
Պարունակեն համակարգչային տեսողության Python լեզվի որևիցե գրադարան։
Իրականացնի տեսապատկերային մշակում։
Պարունակի միասալիկ ավտոմատացման սարքեր (Rpi, Arduino, ESP, OrangePi և այլն):
Կոդավորված լինեն ճշգրիտ և կառուցումը բխի ալգորթիմից։
Տեսասահիկներում մեկնաբանված լինի ծրագրի ալգորիթմական լուծումները։
Տեսահաիկներում և ծրագրի գործարկման ավարտին նշվի եզրակացությունը։
Հիմանխնդիրների ոլորտներ՝ վերականգնվող էներգետիկա, բնապահպանություն, գյուղատնտեսություն, անվտանգություն, երթևեկության վերահսկողություն և այլն։
Չի պահանջվում․
Նախագծերն ունենան մենյու կամ այլ օժանդակ ու դիզայներական բաղադրիչներ։
Ծրագրերում ներդրված լինեն տեսաձայնային նյութեր, որոնք չեն նպաստում նախագծի ֆունկցիոնալ աշխատանքներին և ունեն ներկայացուցչական դեր։
Ի. Մրցանակներ
Մրցույթում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները և իրենց ուսուցիչները կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով․
Մասնագիտացված գրքեր, նվեր քարտեր
STEM/ԳՏՃՄ գործիքներ և ռոբոտաշինության հավաքածուներ
Ուսուցողական նյութերի բաժանորդագրություններ
Ճամբարներ
Լ. Կապ
Կանոնակարգին կից տրամադրում ենք հաճախ տրվող հարցերի շտեմարան (ՀՏՀ), որտեղ կարող եք գտնել մի շարք հարցերի պատասխաններ և սահմանումներ։ Կանոնակարգի վերաբերյալ ծագած հարցերը կարող եք գրել մինչև 2025 թվականի Հունիսի 21-ը aylagir@antrohoos.am էլ․ փոստին:
Խ․ Գրականություն և ուսուցողական նյութեր
- Snap! ծրագրի միջերեսի մասնիկների հայերեն ձեռնարկ։
- Sc-Snap գրադարանով աշխատող նախագծերի ուսուցման առցանց հարթակ։
- Snap ծրագրի անգլերեն լեզվով ուղեցույց։
Կանոնակարգը կարող է չնչին փոփոխվել և վերջնական տարբերակը կարող եք տեսնել այստեղ։