ԱՅԼԱԳԻՐ
կոդաւորման
մրցոյթ
2025
ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Ա. Նպատակը
Պատանի կոդաւորողներին եւ բնագիտական գիտելիքներով առաջադիմութիւն ունեցող դպրոցականների համար հայտարարվող այս մրցոյթի նպատակն է.
Բացահայտել տաղանդերին եւ հնարաւորութիւն տալ զարգացնել նրանց ունակութիւնները։
Բացահայտել եւ խրախուսել ակտիվութիւն ցուցաբերած դպրոցներին եւ ուսուցիչներին։
Խթանել ստեղծարար եւ նորարար մտածողութիւնը։
Զարգացնել համագործակցութիւնը եւ թիմային աշխատանքը։
Նպաստել աշակերտների տրամաբանութեանը եւ մտքի զարգացմանը։
Բ. Նկարագրութիւնը
«Այլագիր» մրցոյթը նպաստում է հանրակրթական չափորոշչի նախագծահեն ուսումնառութեան զարգացմանը՝ հնարաւորութիւն ընձեռելով աշակերտներին թիմային ձևաչափով եւ ուսուցիչների աջակցութեամբ առաջադրել ու լուծել հիմնախնդիրներ՝ ծրագրաւորման գործիքներով։ Մրցոյթում ծրագրաւորումը դիտարկվում է ոչ թե որպես ինքնանպատակ հմտութիւն, այլ որպես արդյունավետ միջոց՝ տարբեր հիմնախնդիրների լուծման համար։
Գ. Ովքե՞ր կարող են մասնակցել
Դպրոցականներ,
Միջին մասնագիտական ուսումնական հաստատութիւնների ուսանողները (քոլեջներ, ուսումնարաններ)։
Դ. Ո՞ր ծրագրերով պետք է կոդաւորել
Snap
Python/«Փայթըն»
Ե. Ի՞նչ պետք է անել
Գրանցվել մասնակցութեան նախնական հայտը։
Մշակել նախագիծը եւ ստեղծել նախագծի սահիկաշարը։
Հաստատել կատարած աշխատանքը լրացնելով վերջնական հայտը։
Զ. Ինչպե՞ս գրանցվել
Snap-ի եւ Python-ի համար մասնակցութեան նախնական հայտը գրանցում եք նույն ձևաթղթով՝ այստեղ։
Է. Մրցոյթի փուլերը
Մինչեւ Օգոստոտսի 31 | Մինչեւ Սեպտեմբերի 7 | Սեպտեմբերի 19 |
Նախնական հայտերի փուլ | Նախընտրական փուլ | Եզրափակիչ փուլ |
Մասնակցութեան հայտերի հաստատում | Աշխատանքների հաստատում | Եզրափակիչ անցած մասնակիցների հայտարարում |
Նախընտրական փուլի հայտերի հաստատումից հետո աշխատանքներն ուսումնասիրվելու են նախընտրական հանձնաժողովի կողմից։ Հանձնաժողովում ընդգրկված ադամները չեն տեսնելու մասնակիցների անձնական տվյալները եւ գանահատումը կատարելու են միայն կատարված աշխատանքի հիմա վրա: Գնահատումն իրականացվելու է սանդղակաշարի օգնութեամբ։ | ||
Մրցոյթի եզրափակիչ օր ` Հոկտեմբերի 04 |
Ը. Անվանակարգեր

Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում Sci-Snap! գրադարանի օգնութեամբ։

Համակարգչային տեսողութեամբ միջավայրի ավտոմատացում Python լեզվով։
Թ. Տարիքային խմբեր
Ծրագիր | Անվանակարգ | Տարիքային խումբ | Աշխատանքների ձևաչափ | Մասնակցութեան ձևաչափ |
Snap, Sci-snap | Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում | 10,11,12 դասարանները միասին | Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական 2 թիմային 1 ղեկավար/ուսուցիչ |
Snap, Sci-snap | Տվյալների տեսապատկերում եւ վերլուծութիւն | 7, 8, 9 դասարանները միասին | Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական 2 թիմային 1 ղեկավար/ուսուցիչ |
Python | Համակարգչային տեսողութեամբ միջավայրի ավտոմատացում Python լեզվով։ | 8 -12 րդ դասարանները միասին | Նախագիծ (ֆայլեր), ֆիզիկական սարքեր, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական 2 կամ 3 թիմային 1 ղեկավար/ուսուցիչ |
Ժ. Նախագծքի պահանջները
Snap ծրագրով իրականացրած նախագծերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին․
Պարունակեն sci-snap գրադարաններ։
Գրաֆիկները տեսապատկերի sci-snap գրադարանների միջոցով։
Կոդաւորվան մասնիկները լինի ճշգրիտ դասաւորված եւ մեկնաբանված։
Գործարկումն ու ցուցադրումը լինի պարզ եւ հասկանալի։
Գրաֆիկների կառուցումները լինեն հերթականութեամբ եւ հասկանալի։
Կորերը, գծերն ու կետային բաղադրիչներն ունենան տարբերվող գույներ։
Կոդաւորված լինեն ճշգրիտ եւ կառուցումը բխի ալգորթիմից։
Տեսասահիկներում գրված լինի կիրառված մաթեմատիկական բանաձևերը։
Տեսահաիկներում եւ ծրագրի գործարկման ավարտին նշվի եզրակացութիւնը։
Հիմանխնդիրների ոլորտներ՝ առողջապահութիւն, բնապահպանութիւն, էներեգետիկա, դեմոգրաֆիա, տնտեսութիւն, տրանսպորտ, շրջակա միջավայր, գյուղատնտեսութիւն, կրթութիւն եւ այլն։
Python լեզվով իրականացրած նախագծերը պետք է բավարարեն հետևյալ պայմաններին․
Պարունակեն համակարգչային տեսողութեան Python լեզվի որևիցե գրադարան։
Իրականացնի տեսապատկերային մշակում։
Պարունակի միասալիկ ավտոմատացման սարքեր (Rpi, Arduino, ESP, OrangePi եւ այլն):
Կոդաւորված լինեն ճշգրիտ եւ կառուցումը բխի ալգորթիմից։
Տեսասահիկներում մեկնաբանված լինի ծրագրի ալգորիթմական լուծումները։
Տեսահաիկներում եւ ծրագրի գործարկման ավարտին նշվի եզրակացութիւնը։
Հիմանխնդիրների ոլորտներ՝ վերականգնվող էներգետիկա, բնապահպանութիւն, գյուղատնտեսութիւն, անվտանգութիւն, երթևեկութեան վերահսկողութիւն եւ այլն։
Չի պահանջվում․
Նախագծքն ունենան մենյու կամ այլ օժանդակ ու դիզայներական բաղադրիչներ։
Ծրագրերում ներդրված լինեն տեսաձայնային նյութեր, որոնք չեն նպաստում նախագծի ֆունկցիոնալ աշխատանքներին եւ ունեն ներկայացուցչական դեր։
Ի. Մրցանակներ
Մրցոյթում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները եւ իրենց ուսուցիչները կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով․
Մասնագիտացված գրքեր, նվեր քարտեր
STEM/ԳՏՃՄ գործիքներ եւ ռոբոտաշինութեան հավաքածուներ
Ուսուցողական նյութերի բաժանորդագրութիւններ
Ճամբարներ
Լ. Կապ
Կանոնակարգին կից տրամադրում ենք հաճախ տրվող հարցերի շտեմարան (ՀՏՀ), որտեղ կարող եք գտնել մի շարք հարցերի պատասխաններ եւ սահմանումներ։ Կանոնակարգի վերաբերյալ ծագած հարցերը կարող եք գրել մինչեւ 2025 թվականի Հունիսի 21-ը aylagir@antrohoos.am էլ․ փոստին:
Խ․ Գրականութիւն եւ ուսուցողական նյութեր
- Snap! ծրագրի միջերեսի մասնիկների հայերեն ձեռնարկ։
- Sc-Snap գրադարանով աշխատող նախագծերի ուսուցման առցանց հարթակ։
- Snap ծրագրի անգլերեն լեզվով ուղեցույց։
Կանոնակարգը կարող է չնչին փոփոխվել եւ վերջնական տարբերակը կարող եք տեսնել այստեղ։