Հայերեն
Գլխավոր էջ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ

  • 1. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

1.1 Տվյալների տեսապատկերում և կանխատեսում

#

Հարց և պատասխան



1

Ի՞նչ տեսակի տվյալներ պետք է հավաքագրել և օգտագործել։

Կախված հիմնախնդրի բնույթից կարող եք հավաքագրել հետևյալ տեսակի տվյալներ՝ Պատմական տվյալներ, ժամանակային տվյալներ, սոցիալական տվյալներ, սոց․ մեդիայի տվյալներ, հաճախորդների տվյալներ, տնտեսական տվյալները և այլ իրական կյանքից հավաքագրած բաց տվյալներ։


Որտեղի՞ց կարող ենք հավաքել տվյալները։


Առցանց և ոչ-առցանց տվյալների շտեմարանններից և պահոցներին։ Առցանց՝ kaggle , awesome-public-datasets , data.gov, Global Health Observatory data repository , worldbank, armstat.am։ Տեղական՝ համայնքապետարաններ, գյուղապետարաններ, դպրոցներ, մարզպետարաններ, կոմունալ ծառայություններ, արտադրական կազմակերպություններ։ Սեփական հետազոտություններ՝ հարցումներ, չափումներ, հաշվարկներ և այլն։
Կարևոր է, որ հնարավորության դեպքում տվյալները վերցնել մի քանի աղբյուրներից, դրանց ճշգրտությունը հասկանալու և համեմատելու համար։


2

Արդյոք բազմատեսակ տվյալների հավաքագրումը կարող է առավելություն տալ։

Ոչ։ Տվյալները պետք է բխեն հիմնախնդրի լուծման տարբերակից։ Ոչ օգտակար տվյալները կարող են խանգարել հիմնախնդրի նպատակին։


3

Ի՞նչ միջոցներով պետք է կատարվի տեսապատկերումը։

Տեսապատկերումը պետք է լինի հնարավորինս պատկերավոր ներկայացնի հավաքագրված տվյալները։ Դա կարող եք անել գրաֆիկների, դիագրամների, հիստոգրամների կամ այլ միջոցներով: Կարող եք օգտվել նաև վիճակագրական գործիքներից, բաշխումներ, վարիացիա և այլն։


4

Ի՞նչպես կատարել կանխատեսում։

Կախված հիմնախնդրի տեսակից և հավաքագրված տվյալներից կարող եք օգտվել մաթեմատիկական բաշխումներից, ինտերպոլացիոն բազմանդանից, ռեգրեսիաներից կամ այլ կանխատեսման վիճակագրական գործիքներից։


5

Թույլատրվո՞ւմ է տեապատկերումը կատարել գծել եռաչափ դիագրամներով։

Այո, եթե կարող եք այն օգտակար կերպով վիզուալ ներկայացնել։


6

Թույլատրվո՞ւմ է օգտագործել Snap-ի այլ տեսակի գրադարաններ։

Այո, եթե ձեր ծրագրում կարող եք բացատրել այդ նոր մասնիկների աշխատանքի սկզբունքը։


7

Կարելի՞ է արդյոք օգտագործել այլ ծրագրեր և առցանց հարթակներ (API)։

Այո, եթե դրանք հնարավոր է ինտեգրել Snap միջավայրում և օգտագործվում է SciSnap գրադարանը։


Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում։

#

Հարց և պատասխան


1

Ի՞նչ տեսակի Python-ի գրադարան կարելի է օգտագործել։

Այո, կարելի է օգտագործել Python-ի ցանկացած գրադարան, որն ունի բաց աղբյուրներով ազատ օգտագործման թույլատրություն (open source)։


2

Թույլատրվում է օգտվե՞լ ChatGPT-ից կամ նմատաիպ ԱԲ գործիքներից։

Այո, քանի որ վերջնական նպատակը հիմնախնդիրը լուծելն է, սակայն մասնակիցը պետք է հասկանա գրված կոդը անհնաժեշտության դեպքում փոփոխություններ անելու և լավարկելու համար։

3

Անհրաժեշտ է սարքավորումը ամբողջությա՞մբ ունենալ։

Սարքը ամբողջությամբ պատրաստ ունենալը կդիտվի առվելություն, սկայան մրցույթին կարելի է ներկայացնել ծրագրային լուծումները և սարրքի նախատիպը։