Գրաբար
Գլխաւոր էջ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ

  • 1. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

1.1 Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում

#

Հարց եւ պատասխան



1

Ի՞նչ տեսակի տվյալներ պետք է հավաքագրել եւ օգտագործել։

Կախված հիմնախնդրի բնույթից կարող եք հավաքագրել հետևյալ տեսակի տվյալներ՝ Պատմական տվյալներ, ժամանակային տվյալներ, սոցիալական տվյալներ, սոց․ մեդիայի տվյալներ, հաճախորդների տվյալներ, տնտեսական տվյալները եւ այլ իրական կյանքից հավաքագրած բաց տվյալներ։


Որտեղի՞ց կարող ենք հավաքել տվյալները։


Առցանց եւ ոչ-առցանց տվյալների շտեմարանններից եւ պահոցներին։ Առցանց՝ kaggle , awesome-public-datasets , data.gov, Global Health Observatory data repository , worldbank, armstat.am։ Տեղական՝ համայնքապետարաններ, գյուղապետարաններ, դպրոցներ, մարզպետարաններ, կոմունալ ծառայութիւններ, արտադրական կազմակերպութիւններ։ Սեփական հետազոտութիւններ՝ հարցումներ, չափումներ, հաշվարկներ եւ այլն։
Կարևոր է, որ հնարաւորութեան դեպքում տվյալները վերցնել մի քանի աղբյուրներից, դրանց ճշգրտութիւնը հասկանալու եւ համեմատելու համար։


2

Արդյոք բազմատեսակ տվյալների հավաքագրումը կարող է առավելութիւն տալ։

Ոչ։ Տվյալները պետք է բխեն հիմնախնդրի լուծման տարբերակից։ Ոչ օգտակար տվյալները կարող են խանգարել հիմնախնդրի նպատակին։


3

Ի՞նչ միջոցներով պետք է կատարվի տեսապատկերումը։

Տեսապատկերումը պետք է լինի հնարաւորինս պատկերաւոր ներկայացնի հավաքագրված տվյալները։ Դա կարող եք անել գրաֆիկների, դիագրամների, հիստոգրամների կամ այլ միջոցներով: Կարող եք օգտվել նաեւ վիճակագրական գործիքներից, բաշխումներ, վարիացիա եւ այլն։


4

Ի՞նչպես կատարել կանխատեսում։

Կախված հիմնախնդրի տեսակից եւ հավաքագրված տվյալներից կարող եք օգտվել մաթեմատիկական բաշխումներից, ինտերպոլացիոն բազմանդանից, ռեգրեսիաներից կամ այլ կանխատեսման վիճակագրական գործիքներից։


5

Թույլատրվո՞ւմ է տեապատկերումը կատարել գծել եռաչափ դիագրամներով։

Այո, եթե կարող եք այն օգտակար կերպով վիզուալ ներկայացնել։


6

Թույլատրվո՞ւմ է օգտագործել Snap-ի այլ տեսակի գրադարաններ։

Այո, եթե ձեր ծրագրում կարող եք բացատրել այդ նոր մասնիկների աշխատանքի սկզբունքը։


7

Կարելի՞ է արդյոք օգտագործել այլ ծրագրեր եւ առցանց հարթակներ (API)։

Այո, եթե դրանք հնարաւոր է ինտեգրել Snap միջավայրում եւ օգտագործվում է SciSnap գրադարանը։


Համակարգչային տեսողութեամբ միջավայրի ավտոմատացում։

#

Հարց եւ պատասխան


1

Ի՞նչ տեսակի Python-ի գրադարան կարելի է օգտագործել։

Այո, կարելի է օգտագործել Python-ի ցանկացած գրադարան, որն ունի բաց աղբյուրներով ազատ օգտագործման թույլատրութիւն (open source)։


2

Թույլատրվում է օգտվե՞լ ChatGPT-ից կամ նմատաիպ ԱԲ գործիքներից։

Այո, քանի որ վերջնական նպատակը հիմնախնդիրը լուծելն է, սակայն մասնակիցը պետք է հասկանա գրված կոդը անհնաժեշտութեան դեպքում փոփոխութիւններ անելու եւ լավարկելու համար։

3

Անհրաժեշտ է սարքաւորումը ամբողջությա՞մբ ունենալ։

Սարքը ամբողջութեամբ պատրաստ ունենալը կդիտվի առվելութիւն, սկայան մրցոյթին կարելի է ներկայացնել ծրագրային լուծումները եւ սարրքի նախատիպը։