
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆ
- 1. ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ

1.1 Տվյալների տեսապատկերում եւ կանխատեսում
# | Հարց եւ պատասխան |
1 | Ի՞նչ տեսակի տվյալներ պետք է հավաքագրել եւ օգտագործել։ |
Կախված հիմնախնդրի բնույթից կարող եք հավաքագրել հետևյալ տեսակի տվյալներ՝ Պատմական տվյալներ, ժամանակային տվյալներ, սոցիալական տվյալներ, սոց․ մեդիայի տվյալներ, հաճախորդների տվյալներ, տնտեսական տվյալները եւ այլ իրական կյանքից հավաքագրած բաց տվյալներ։ | |
Որտեղի՞ց կարող ենք հավաքել տվյալները։ | |
Առցանց եւ ոչ-առցանց տվյալների շտեմարանններից եւ պահոցներին։ Առցանց՝ kaggle , awesome-public-datasets , data.gov, Global Health Observatory data repository , worldbank, armstat.am։ Տեղական՝ համայնքապետարաններ, գյուղապետարաններ, դպրոցներ, մարզպետարաններ, կոմունալ ծառայութիւններ, արտադրական կազմակերպութիւններ։ Սեփական հետազոտութիւններ՝ հարցումներ, չափումներ, հաշվարկներ եւ այլն։ | |
2 | Արդյոք բազմատեսակ տվյալների հավաքագրումը կարող է առավելութիւն տալ։ |
Ոչ։ Տվյալները պետք է բխեն հիմնախնդրի լուծման տարբերակից։ Ոչ օգտակար տվյալները կարող են խանգարել հիմնախնդրի նպատակին։ | |
3 | Ի՞նչ միջոցներով պետք է կատարվի տեսապատկերումը։ |
Տեսապատկերումը պետք է լինի հնարաւորինս պատկերաւոր ներկայացնի հավաքագրված տվյալները։ Դա կարող եք անել գրաֆիկների, դիագրամների, հիստոգրամների կամ այլ միջոցներով: Կարող եք օգտվել նաեւ վիճակագրական գործիքներից, բաշխումներ, վարիացիա եւ այլն։ | |
4 | Ի՞նչպես կատարել կանխատեսում։ |
Կախված հիմնախնդրի տեսակից եւ հավաքագրված տվյալներից կարող եք օգտվել մաթեմատիկական բաշխումներից, ինտերպոլացիոն բազմանդանից, ռեգրեսիաներից կամ այլ կանխատեսման վիճակագրական գործիքներից։ | |
5 | Թույլատրվո՞ւմ է տեապատկերումը կատարել գծել եռաչափ դիագրամներով։ |
Այո, եթե կարող եք այն օգտակար կերպով վիզուալ ներկայացնել։ | |
6 | Թույլատրվո՞ւմ է օգտագործել Snap-ի այլ տեսակի գրադարաններ։ |
Այո, եթե ձեր ծրագրում կարող եք բացատրել այդ նոր մասնիկների աշխատանքի սկզբունքը։ | |
7 | Կարելի՞ է արդյոք օգտագործել այլ ծրագրեր եւ առցանց հարթակներ (API)։ |
Այո, եթե դրանք հնարաւոր է ինտեգրել Snap միջավայրում եւ օգտագործվում է SciSnap գրադարանը։ |

Համակարգչային տեսողութեամբ միջավայրի ավտոմատացում։
# | Հարց եւ պատասխան |
1 | Ի՞նչ տեսակի Python-ի գրադարան կարելի է օգտագործել։ |
Այո, կարելի է օգտագործել Python-ի ցանկացած գրադարան, որն ունի բաց աղբյուրներով ազատ օգտագործման թույլատրութիւն (open source)։ | |
2 | Թույլատրվում է օգտվե՞լ ChatGPT-ից կամ նմատաիպ ԱԲ գործիքներից։ |
Այո, քանի որ վերջնական նպատակը հիմնախնդիրը լուծելն է, սակայն մասնակիցը պետք է հասկանա գրված կոդը անհնաժեշտութեան դեպքում փոփոխութիւններ անելու եւ լավարկելու համար։ | |
3 | Անհրաժեշտ է սարքաւորումը ամբողջությա՞մբ ունենալ։ |
Սարքը ամբողջութեամբ պատրաստ ունենալը կդիտվի առվելութիւն, սկայան մրցոյթին կարելի է ներկայացնել ծրագրային լուծումները եւ սարրքի նախատիպը։ |