«ԱՆՏՐՈՀՈՒՍ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է տեխնոլոգիական կրթության էկոհամակարգի զարգացմանը։
ԱվելինՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Նորարար կրթության ձևաչափերի ներդրման ու առաջախաղացման միջոցով նպաստել գիտակից հայկական սոցիումի կայացմանը՝ հանուն անվտանգ և զարգացած երկրի։
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մենք ձգտում ենք մեր ազգի համար ունենալ այնպիսի ապագա, որտեղ նա ամբողջությամբ ընդունում է իր զարգացման համար կիրառելի նորարար կրթության ձևաչափերը՝ խթանելով գիտակից ու փոխազդող սոցիումի կատարելագործմանը։
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
-
Նորարար կրթության ձևաչափեր
Հայաստանի համար կիրառելի նորարար կրթության ձևաչափերի մշակում և կրթության տարբեր մակարդակներում դրանց որդեգրում։
-
Տաղանդներ և գիտահետազոտություն
Տաղանդների հայտնաբերում, մասնագիտական ուղղորդում և գիտահեն ուսումնառության միջավայր՝ ՀՀ-ում գիտահետազոտության զարգացման համար։
-
Համաշխարհային դիրքավորում
Հայաստանի՝ որպես նորարար կրթական ծառայություններ և արտադրանք արտահանող երկրի գլոբալ դիրքավորմանն ուղղված գործունեություն։
-
Թիմեր և հանրություն
Տաղանդների ու թիմերի ոգեշնչման, առաջնորդման ու կայացման ռազմավարությունների ինտեգրում և հանրության ներգրավում։
ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կրթական
-
Էլեկտրոնային կրթական ռեսուրսների և հարթակների մշակում։
-
Արտադասարանական ԲՏՃՄ կրթակարգերի մշակում, վերանայում և նախագծահեն ուսումնառության վերապատրաստում։
-
ԲՏՃՄ մրցույթների կանոնակարգերի և ձևաչափերի մշակում։
-
Կրթական հաստատությունների ռազմավարության մշակում։
-
Ուսուցիչների թվային հմտությունների վերապատրաստումներ։
-
ԲՏՃՄ ճամբարների կազմակերպում։
-
Իրավա-խորհրդական ծառայություններ կրթական կազմակերպությունների համար։
-
Համայնքային զարգացման ծրագրեր թվային գործիքների միջոցով։
Տեխնոկրթական
-
Դոմեյնի, հոսթինգի, վեբէջի, էլ․ փոստերի կարգաբերում և միգրացիա։
-
Moodle կրթական բովանդակության կառավարման համակարգերի ներդրում։
-
Թեստերի մշակում և գնահատման արդյունքների վիզուալիզացիա։
-
Փաստաթղթավորման ավտոմատացում և գեներացում։
-
ԲՏՃՄ սարքերի և լաբորատորիաների տեխնիկական փաստաթղթերի և բնութագրերի մշակում։
-
Արհեստական բանականության գրագիտության դասընթացներ մեծահասակների համար։
Անվանակարգեր
ԱՅԼԱԳԻՐ
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցականները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները (քոլեջներ, ուսումնարաններ)։
Պատանի կոդավորողներին և բնագիտական գիտելիքներով առաջադիմություն ունեցող դպրոցականների համար հայտարարվող այս մրցույթի նպատակն է՝
ՄՐՑՈՒՅԹԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
- Բացահայտել տաղանդերին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները։
- Բացահայտել և խրախուսել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և ուսուցիչներին։
- Խթանել ստեղծարար և նորարար մտածողությունը։
- Զարգացնել համագործակցությունը և թիմային աշխատանքը։
- Նպաստել աշակերտների տրամաբանությանը և մտքի զարգացմանը։