Տվյալների տեսապատկերում և վերլուծություն (7–9), SNAP!
2025 · Հոկտեմբերի 4
Երկրորդ «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթը՝ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում։
ԱվելինՄրցույթի մասին
2025 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում կայացավ «Այլագիր» գիտահեն կոդավորման երկրորդ մրցույթը։ Մրցույթի նպատակն է բացահայտել և զարգացնել տաղանդավոր դպրոցականների կարողությունները, խրախուսել ակտիվ և նվիրումով աշխատող դպրոցներին ու ուսուցիչներին, խթանել ստեղծարար ու նորարար մտածողության ձևավորումը, զարգացնել համագործակցության և թիմային աշխատանքի հմտությունները, ինչպես նաև խորը տրամաբանական մտածողությունն ու մտքի զարգացումը։
«Այլագիր» մրցույթը նպաստում է հանրակրթական չափորոշչի նախագծահեն ուսումնառության զարգացմանը՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին թիմային ձևաչափով և ուսուցիչների աջակցությամբ առաջադրել ու լուծել հիմնախնդիրներ՝ ծրագրավորման գործիքներով։ Մրցույթում ծրագրավորումը դիտարկվում է ոչ թե որպես ինքնանպատակ հմտություն, այլ որպես արդյունավետ միջոց՝ տարբեր հիմնախնդիրների լուծման համար։
Մասնակիցները մրցել են հետևյալ անվանակարգերում․
| Ծրագիր | Անվանակարգ | Տարիքային խումբ | Աշխատանքների ձևաչափ | Մասնակցության ձևաչափ |
|---|---|---|---|---|
| Snap, Sci-snap | Տվյալների տեսապատկերում և կանխատեսում | 10,11,12 դասարանները միասին | Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական, 2 թիմային, 1 ղեկավար |
| Snap, Sci-snap | Տվյալների տեսապատկերում և վերլուծություն | 7, 8, 9 դասարանները միասին | Նախագիծ, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական, 2 թիմային, 1 ղեկավար |
| Python | Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում Python լեզվով։ | 8 -12 րդ դասարանները միասին | Նախագիծ (ֆայլեր), ֆիզիկական սարքեր, սահիկաշար կամ տեսանյութ | 1 անհատական, 2 կամ 3 թիմային, 1 ղեկավար |
Արդյունքներ
«Տվյալների տեսապատկերում և վերլուծություն SNAP! միջավայրում (7–9-րդ դասարաններ)» անվանակարգում հաղթել է Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Ելենա Մադոյանը իր «Վարդենիսի ջուր» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի սաներ Էլեն Մարգարյանը և Կարինե Գևորգյանը իրենց «Աղբյուրից Սևան» նախագծով։
«Տվյալների տեսապատկերում և կանխատեսում SNAP! միջավայրով (10–12-րդ դասարաններ)» անվանակարգում հաղթել են Վանաձորի Վ. Ս. Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջի սաներ Էրիկ Բեգջանյանը և Օվսաննա Հակոբյանը իրենց «Արդյունավետ բջջային կայան» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Զառիթափի միջնակարգ դպրոցի աշակերտներ Քնարիկ Ասլանյանը և Անժելա Դանիելյանը իրենց «Կրթության հիմնախնդիրներ» նախագծով։
«Համակարգչային տեսողությամբ միջավայրի ավտոմատացում PYTHON լեզվով» անվանակարգում հաղթել են Wonder Kid Academy | Gyumri կենտրոնի սաներ Արտաշես Սահակյանը Լևոն Մուրադյանը և Հակոբ Գյոլեցյանը իրենց «Համակարգված երթևեկություն» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակի է արժանացել Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ Ստեփան Սիմոնյանը ՝ իր «Խելացի զամբյուղ» նախագծով։
Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են նվերներ՝ մասնագիտական գրքերի, էլեկտրոնիկայի փոքր հավաքածուների, ականջակալների և բրենդային փաթեթների տեսքով։ Հաղթող թիմերի մենթոր-ուսուցիչները ստացել են նվեր քարտեր՝ տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։ Թալինի ավագ դպրոցի տնօրեն «Աննա Կնյազյանին» շնորհակալագիր է հանձնվել՝ «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթում դպրոցի լայն ներգրավվածության և դպրոցում գործող «Գիտահեն» խմբակի բազմաթիվ սաների հաջող և ակտիվ մասնակցության համար։ Շնորհակալագիր է հանձնվել նաև «Wonder kid» կենտրոնին՝ «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի եզրափակչում ամենամեծ ներկայացվածությունը և մեծ թվով աշակերտների մասնակցությունը ապահովելու համար։
Մրցույթն իրականացվում է յուրաքանչյուր տարի և երաշխավորված է ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից ՝ shorturl.at/cjrBM, shorturl.at/btyU1.
Ցուցանիշներ
Որակական նկարագրություն (բոլոր թիմերին վերաբերող)
| # | Դպրոց | Մասնակից (ներ) | Նախագիծ | Միավոր |
|---|---|---|---|---|
| 1 | Վանաձորի 2 հիմնական դպրոց | Անահիտ Մամաուլյան, Էդգար Շահբազյան | Մի կաթիլ ջուր | 14 |
| 2 | Երևանի թիվ 143 հիմնական դպրոց | Մհեր Հովհաննիսյան, Մարկ Մարության | Ընտրրողների թվի կանխատեսում | 15 |
| 3 | Կարճաղբյուրի միջնակարգ դպրոց | Էլեն Մարգարյան, Կարինե Գևորգյան | Աղբյուրից Սևան | 16.4 |
| 4 | Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոց | Ելենա Մադոյան | Վարդենիսի ջուր | 16.8 |
| 5 | Wonder Kid Academy | Հեղինե Դիլանյան և Արմեն Ավետյան | Աղմուկի քարտեզ | 16.2 |
| 6 | Wonder Kid Academy | Նարեկ Մկրտչյան, Ռաֆայել Աճեմյան | Ժամանակակից էներգիայի աղբյուր | 15.6 |
| # | Դպրոց | Մասնակից (ներ) | Նախագիծ | Միավոր |
|---|---|---|---|---|
| 1 | Թալինի ավագ դպրոց | Սամվել Գրիգորյան | Էկո-կրթություն և բյուջետային ծախսերի փոփոխություն | 14.4 |
| 2 | Վանաձորի Վ․Ս․Թևոսյանի անվան պոլիտեխնիկական քոլեջ | էրիկ Բեգջանյան,Օվսաննա Հակոբյան | Արդյունավետ բջջային կայան | 19.4 |
| 3 | Զառիթափի միջն դպրոց | Քնարիկ Ասլանյան, Անժելա Դանիելյան | Կրթության հիմնախնդիրներ | |
| 4 | ECT քոլեջ | Միսակ Գրիգորյան | Բարձրության օպտիմալ չափումներ | 15.8 |
| # | Դպրոց | Մասնակից (ներ) | Նախագիծ | Միավոր |
|---|---|---|---|---|
| 1 | Թալինի Ավագ դպրոց/Արմաթ-Արմաթն օդում լաբորատորիաներ | Արամե Գասպարյան | Garbage recognition | 17.2 |
| 2 | Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց | Ստեփան Սիմոնյան | Խելացի Զամբյուղ | 17.3 |
| 3 | Էօրնեկեան հանրակրթական դպրոց | Նարեկ Աղաջանյան | Face mask detection | |
| 4 | Wonder Kid Academy | Արտաշես Սահակյան, Լևոն Մուրադյան, Հակոբ Գյոլեցյան | Համակարգված երթևեկություն | 18.6 |
| 5 | Wonder Kid Academy | Դավիթ Վարդանյան, Գևորգ Շահինյան | Car of the future | |
| 6 | Wonder Kid Academy | Մհեր Վարդանյան, Լիլիթ Պողոսյան, Արմեն Կնյազյան | Clean trash | 13.6 |
ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ
Տվյալների տեսապատկերում և վերլուծություն (7–9), SNAP!
Տվյալների տեսապատկերում և վերլուծություն (7–9), SNAP!
Տվյալների տեսապատկերում և կանխատեսում (10–12), SNAP!
Տվյալների տեսապատկերում և կանխատեսում (10–12), SNAP!
Համակարգչային տեսողությամբ ավտոմատացում, PYTHON
Համակարգչային տեսողությամբ ավտոմատացում, PYTHON
«Այլագիր» կոդավորման մրցույթի գլխավոր հովանավորն է AraratBank OJSC-ը
Մեր համագործակցությունը չի սահմանափակվել միայն ֆինանսական աջակցությամբ․ այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ նորարարության խրախուսում, մարզերում բնակվող պատանիների համար նոր հնարավորությունների ստեղծում և տեխնոլոգիական ապագայի նկատմամբ հավատ։ Մենք վստահ ենք, որ համատեղ կկարողանանք «Այլագրի» մասնակիցներին տալ ոչ միայն մրցութային փորձ, այլ նաև հնարավորություններ իրենց գաղափարները կյանքի կոչելու, ինքնադրսևորվելու և զարգանալու համար։ Շնորհակալ ենք Արարատ բանկին ցուցաբերած վստահության և արդյունավետ համագործակցության համար, իսկ բոլոր մասնակիցներին մաղթում ենք ստեղծագործական ուժ և հաջողություններ։

«Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի մրցանակային գործընկերն էր SYUN հիմնադրամը։ Շնորհակալություն ենք հայտնում «ՍՅՈՒՆ»-ին մրցույթին միանալու, աջակցելու և երեխաների կրթական զարգացմանը նպաստելու համար։ «ՍՅՈՒՆ» հիմնադրամը ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո՝ նպատակ ունենալով աջակցել երեխաների կրթական ու ինքնազարգացման հնարավորություններին, և մեզ համար մեծ արժեք է, որ նման առաքելություն ունեցող կազմակերպությունը միավորվեց «Այլագրի» նպատակներին։ Շնորհակալ ենք վստահության համար և մաղթում ենք շարունակական ուժ ու հաջողություն հիմնադրամի հայրենաշեն աշխատանքին։

«Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի իրազեկման պաշտոնական գործընկերն էր Քոնթեստս Լաբ / Contests Lab կրթական հասարակական կազմակերպությունը։ «Քոնթեստս Լաբ»-ը, հիմնադրված 2023 թ․ մայիսին, կազմակերպում է միջազգային և տեղական մասշտաբային դպրոցական մրցույթներ՝ նպաստելով երեխաների տրամաբանական մտածողության, ուսումնառության նկատմամբ հետաքրքրության և մրցակցային միջավայրում ինքնադրսևորման զարգացմանը։ Կազմակերպության կողմից իրականացվող նախագծերի շարքում են՝ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը, «Մեղու» հայերենի մրցույթը, «Ռուսական արջուկ» ռուսերենի մրցույթը, Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան, ինչպես նաև «Ոզնի» ֆինանսական գրագիտության մրցաշարը։ Շնորհակալ ենք «Քոնթեստս Լաբ»-ին համագործակցության, աջակցության և տասնյակ աշակերտների կրթական աճին նպաստելու համար։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2025 թ. «Այլագիր» գիտահեն կոդավորման մրցույթի ենթակառուցվածքային և հյուրընկալող գործընկերն էր։ Ագրարային համալսարանը հանդիսանում է Հայաստանի առաջատար բուհերից մեկը ագրոտեխնոլոգիական կրթության ոլորտում՝ պատրաստելով գյուղատնտեսության, բնապահպանության և տեխնոլոգիական ուղղությունների մասնագետներ։ Բուհը համագործակցում է մի շարք եվրոպական համալսարանների հետ՝ ապահովելով կրթական ծրագրերի արդիականություն և միջազգային չափանիշներին համապատասխանություն։ Շնորհակալություն ենք հայտնում համալսարանին մրցույթի կազմակերպմանն աջակցելու և մասնակիցների համար անհրաժեշտ ենթակառուցվածքները տրամադրելու համար։
Մրցույթի հեղինակ և առաքելության իրականացնող՝ ԱՆՏՐՈՀՈՒՍ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Կամավորներ՝
Մենթորներ՝ Լիանա Խաչատրյան, Մհեր Կնյազյան