
«Գիտահեն» կոդաւորման խմբակի ծրագիրը որպես կրթակարգ նախատեսված է ավագ տարիքի աշակերտների համար, քանի որ այն կենտրոնանում է մաթեմատիկական միեւնույն
ժամանակ ալգորիթմական մտածելակերպ զարգացնող կրթական մեթոդաբանութեան վրա։ Ծրագրի տեւողութիւնը 2 կիսամյակ է կամ 1 ուսումնական տարի։ Խորհուրդ է տրվում
շաբաթական իրականացնել առնվազն 2 դասաժամ, իսկ հնարաւորութեան դեպքում ավելացնել որոշ լրացուցիչ ժամեր հատուկ հետաքրքրված աշակերտների համար։
Ծրագրի նպատակներն են․
- Զարգացնել հաշվարկային մտածողութեան հմտութիւնները՝ խնդիրների բաժանման, օրինաչափութիւնների ճանաչման եւ ալգորիթմական մտածողութեան
ձևաւորման միջոցով:
- Կիրառել հաշվողական մտածողութիւնը՝ վերլուծելու եւ լուծելու իրական աշխարհի խնդիրները:
- Խրախուսել սովորողներին մշակել եւ իրականացնել համալիր (կոմպլեքս), սակայն նորարարական լուծումներ պահանջող խնդիրներ, առանց խորը շարահյուսական
բարձր ծրագրաւորման լեզուների իմացութեան:
- Բարելավել թվային գրագիտութեան հմտութիւնները, հասկանալ դրանց հնարաւորութիւններն ու սահմանափակումները, ալգորիթմական մեթոդները եւ
հաշվողական մոդելները:
- Կիրառել մաթեմատիկական խորը հասկացութիւններ խնդիրների համար արդյունավետ ալգորիթմներ մշակելու, տեսամոդելաւորելու, ներկայացնելու եւ
վերլուծելու համար:
Ուսումնական բովանդակութիւնը բաղկացած է հետևյալ թեմաներից՝
- Մաթեմատիկական գրաֆիկներ
- Մաթեմատիկական վիճակագրութիւն
- Գծային ռեգրեսիա
- Ինտերպոլացիոն բազմանդամ
- Թվային շարքեր
- Հիստոգրամ
- Գրաֆներ
- Տվյալների բազա
- Մեքենայական ուսուցման ներածութիւն
- Նեյրոնային ցանցերի ներածութիւն
- Ավարտական նախագիծ
Ծրագրի բովանդակութեան մշակման հիմք է հանդիսացել Այլագիր կոդաւորման մրցոյթը։ Այլագիր մրցոյթի մասին կարող եք տեսնել այստեղ՝ ։
Ծրագրի մասին
Ներդրումը ՀՀ հանրակրթական դպրոցներում
Խմբակի անհրաժեշտութիւնը
«Գիտահեն» կոդաւորման խմբակի ներդրման միջոցով մենք ձգտում ենք ստեղծել կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող պատրաստ կլինի տվյալահեն որոշումներ
կայացնելու միջոցով՝ անձի, համայնքի եւ պետութեան մակարդակով դիմագրավել գիտութեան եւ տեխնոլոգիաների մարտահրավերներին, ինչպես նաեւ հնարաւորութիւն կունենա
զարգացնել իր հմտութիւնները եւ կոմպետենցիաները, ու նպաստել գիտարհ(վ)եստի (technology) ապակենտրոն զարգացմանը:
Խմբակի կարգախոսն է՝ «Սինթեզելով գիտելիքն ու արժեքները»։
Խմբակում գործում է հետեւյալ 4 սկզբունքները՝
ա. Հմտութիւնների եւ կոմպետենցիաների զարգացում
Մենք ուժեղացնում ենք սովորողի այն հմտութիւններն ու կոմպենտենցիաները, որոնք կնպաստեն դիմագրավել գիտարվեստի (technology) ճյուղերի առաջիկա զարգացումից բխող
մարտահրավերներին (արհեստական բանականութիւն, քվանտային համակարգիչներ)։
բ. Գիտելիքի եւ արժեքների համատեղ զարգացում
Մենք ուժեղացնում ենք սովորողի մեջ գիտելիքի, հմտութեան եւ հայկական/համամարդկային արժեքների երկուստեք համատեղ զարգացմանն ու պահպանմանը։ Ձգտում ենք ձևաւորել
անհատներ, ովքեր կկարողանան ինտեգրել գիտական նորարարութիւններն իրենց մշակութային եւ մարդկային արժեքների հետ՝ այդպիսով ստեղծելով ներդաշնակ եւ պատասխանատու
մասնագետներ:
գ. Հետազոտական եւ տվյալահեն կանխատեսման կարողութիւնների զարգացում
Մենք ամրապնդում ենք հետազոտական, տվյալահեն կանխատեսման/որոշման եւ պլանաւորման կարողութիւնները, իրական կյանքի խնդիրներին հետ առնչվելու եւ առողջ մրցակցային
միջավայր ստեղծելու միջոցով։
դ. Նորարարական մեթոդների կիրառում
Մենք առաջարկում ենք ուսուցման նորարարական մոտեցումներ (դասավանդման մեթոդաբանութիւն, մրցոյթներ, ճամբարներ եւ այլ միջոցառումներ), որոնց միջոցով սովորողները
կկարողանան սովորել գիտահեն կոդաւորումը, զարգացնել ալգորիթմական մտածողութիւնը եւ կիրառել այն տարբեր ոլորտներում:
Խմբակի ներդրման անհրաժեշտութեան եւ առաջադրվող խնդիրների մասինաւելի մանրամասն կարող եք տեսնել այստեղ՝ ։
Ծրագրի ներդրման փուլերը
Ծրագիրը մշակվել է «ԱՆՏՐՈՀՈՒՍ» կրթական հիմնադրամի կողմից եւ ստացել է դրական եզրակացութիւն եւ երաշխաւորում ԿԳՄՍ-ի եւ ԿԶՆԱԿ-ի կողմից 2024 թվականի Ապրիլի 23-ին։
Ծրագրի երաշխաւորման մասին աւելի մանրամասն կարող եք տեսնել այստեղ։
2024 Սեպտեմբերից մեկնարկել է ծրագրի ներդրումը։ 2024-2025 ուսումնական տարին պայմանականորեն սահմաված է փորձարարական շրջան։
Դպրոցների ընտրութիւն
Ծրագրի փորձարարական փուլի համար ընտրվել են թվով 5 դպրոցներ՝ հիմք ընդունելով, որ դպրոցը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին․
- Մաթեմատիկայի խորը գիտելիքներով ուսուցիչ/մասնագետի (ճարտարագետ-ուսուցիչ) ներգրավվածութիւն։
- Միջին եւ ավագ դասարանների աշակերտների առկայութիւն (7-ից 12-րդ դասարաններ)։
- Աշակերտների ներգրավվածութեան ապահովում (2 խումբ, յուրաքանչյուր խմբում 8 աշակերտ)։
- Կրթական միջավայրին համապատասխանեցված պայմաններով դասասենյակ (լուսաւորվածութիւն, սանիտարահիգենիկ պայմաններ, կահույք, գիատախտակ, ջեռուցում)։
- Աշխատող համացանցի առկայութիւն (լարային կամ անլար)։
- ՏՀՏ գործիքների առկայութիւն (համակարգիչ` առնվազը 5 հատ, էկրան կամ պրոյեկտոր)։
Ճարտարագետ-ուսուցչի ընտրութեան պահանջները
- Կրթութիւն՝ նախընտրելի է համակարգչային գիտութիւնների կամ բնագիտական ոլորտում։
- Փորձ դասավանդման ոլորտում, առավել նախընտրելի են այն ուսուցիչները, ովքեր ունեն ԲՏՃՄ (STEM) առարկաներով դասավանդման փորձ։
- Ալգորիթմական մտածողութիւն եւ կիրառութիւն։
- Գրաֆիկական ծրագրաւորման լեզուների (օրինակ՝ Snap!, Scratch, Աղուէս) իմացութիւն եւ դրանցով աշխատանքային փորձ։
- Մանկավարժական եւ մեթոդական հմտութիւններ։
- Կառուցողական եւ ընկերական մոտեցում՝ սովորել, ուսումնասիրել եւ փորձարկել։
- Իրական աշխարհի եւ կյանքի նախագծերի ամբողջական իրականացում։
- Փուլային ուսուցում, աստիճանական բարդացում, ուղղորդում եւ հայտնաբերում։
- Տարբերակված եւ անհատականացված ուսուցում։
- Խաղարկային ուսուցում եւ այլ առարկաների հետ կապի ստեղծում։
- Տեխնիկական խնդիրների լուծման հմտութիւններ եւ ստեղծագործական մոտեցում։
- Աշակերտների մեջ գիտութեան նկատմամբ հետաքրքրութիւն ու սեր սերմանելու ձգտում։
- Նորարարական եւ գիտակողմնորոշված դասընթացների մշակման եւ իրականացման պատրաստակամութիւն։
- Խմբակի աշխատանքների կազմակերպման եւ կառավարման հմտութիւններ։
- Աշակերտների միջեւ թիմային աշխատանքի եւ համագործակցութեան կազմակերպման հմտութիւններ։
Ճարտարագետ-ուսուցչի վերապատրաստումներ
Ուսուցիչների ընտրութիւնից հետո իրականացվում է վերապատրաստումներ, անկախ ուսուցչի հմտութիւններից եւ գիտելիքներից։
- Վերապատրաստման ընդհանուր տևողութիւնը ~40 ժամ է։ Վերապատրաստումն անցնում է 2 փուլով։
- Վերապատրաստումներն իրականացվում են «ԱՆՏՐՈՀՈՒՍ» կրթական հիմնադրամի կողմից առկա ձևաչափով։
- Վերապատրաստման մասնակցութիւնը անվճար է, կարող են մասնակցել միայն ծրագրում ընդգրկված դպրոցների ուսուցիչները։
Խմբակների մեկնարկ
Խմբակները մեկնարկում են, եթե հետևյալ կետերն իրականացված են՝
- Հիմնադրամի եւ դպրոցի միջեւ Հուշագիրը կնքված է,
- Թեմատիկ պլանը հաստատված է հիմնադրամի եւ դպրոցի կողմից,
- Ճարտարագետ-ուսուցիչը վերապատրաստված է եւ տեղակայված է (1-ին փուլ),
- Ճարտարագետ-ուսուցիչը տարիֆիկացված է,
- Խմբերը կազմաւորված են,
- Դասացուցակը կազմված է,
- Դասասենյակն առկա կամ պատշաճ կերպով կահաւորված է,
- Աշակերտները իրազեկված են,
- Ծնողները իրազեկված են:

Ճարտարագետ-ուսուցիչ
ԱՆԱՀԻՏ ԱԼՈՅԱՆ
Ընտրված դպրոցներ եւ ծրագրի մեկնարկ
Ճարտարագետ-ուսուցիչ
ԳԱՅԱՆԵ ՖԱՆՅԱՆ
Ճարտարագետ-ուսուցիչ
ԱՐՄԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Ճարտարագետ-ուսուցիչ
ԼԱԼԱ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ
Ճարտարագետ-ուսուցիչ
ՆԱԶԻԿ ՍԱՐՈՅԱՆ
Ծրագրի փորձարարական փուլի համար ընտրվել են թվով 5 հանրակրթական դպրոցներ եւ 1
մասնաւոր ոչ֊ֆորմալ կրթական կենտրոն Գյումրու Զարգացման հիմնադրամի ներքո։ Ծրագիրը
ներդրվել է ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային՝ հիմնական, ավագ եւ միջնակարգ
դպրոցներում։
Ուսուցիչները վերապատրաստվել են եւ 2024 թվականի Սեպտեմբեր ամսից սկսած մեկնարկել է բոլոր
5 դպրոցներում խմբակների դասերը:
Խմբակները գործում են դպրոցների ինֆորմատիկայի կամ ՏՀՏ լաբորատորիաներում, պարտադիր
առարկայական դասաժամերից հետո։
Սովորողներն օգտագործում են Բերքլիի համալսարանի snap.berkeley.edu մասնիկներով
կոդաւորման հարթակը (block-based): Ծրագրի միջերեսը թարգմանված է հայերեն «Անտրոհուս»
կրթական հիմնադրամի կողմից, իսկ գիտական մասնիկները դեռ գտնվում են տեղայնացման փուլում։
Մշակված կրթական բովանդակութիւնն ունի ազատ արտոնագրով օգտագործման եւ տարածման
իրավունք․
- Ուսուցչի մեթոդական ուղեցույց
- Ուսուցչի դասավանդման սահիկաշարեր
- Աշակերտի ձեռնարկ
- Բարդ նախագծերի ձեռնարկ
- Տեսական նյութեր
Մշտադիտարկում եւ ծրագրի ընդլայնում
Փորձարարական փուլից հետո խմբակների ծրագիրը կընդլայնվի եւ կզարգանա ինչպես բովանդակային, այնպես էլ տարածքային ուղղութիւններով։ Բովանդակային
առումով նախատեսվում է պարզ ռոբոտաշինական սարքերի (համակարգչային տեսոողութիւն) ինտեգրում եւ մշակված ուսումնական նյութերի կիրառումը այլ կրթական
ծրագրերում: Տարածքային ընդլայնման շրջանակում առաջնահերթութիւնը կտրվի մարզային եւ տարածաշրջանային (Ջավախք) ընդլայնմանը, ինչպես նաեւ միջազգային
հարթակներում գործունեութեանն ու համագործակցութեանը՝ ֆրենչայզինգի մոդելով։
Ծրագրի փորձարարական փուլի մեկնարկից սկսած «Անտրոհուս» կրթական հիմնադրամը իրականացնում է մի շարք մշտադիտարկման միջոցառումներ՝ ապահովելու
ծրագրի արդյունավետութիւնն ու շարունակական զարգացումը։ Դրանք ներառում են ամսական կտրվածքով բովանդակային հաշվետվողականութեան գործընթացները
ուսուցիչների կողմից, հարցաշարերն ու ֆոկուս խմբերի կազմակերպումը, աշակերտների շրջանում գոհունակութեան հարցումները, այցելութիւններ, տեղեկատու
հանդիպումների անցկացում, ինչպես նաեւ ակտիվութիւնների տարբեր ցուցանիշների մշտադիտարկում։


