2024. Մայիս. 25

ԱՅԼԱԳԻՐ

Գիտահեն

Կոդավորման

Մրցույթ

Մրցույթի մասին

Մայիսի 25-ին կայացել է «Այլագիր» գիտահեն կոդավորման առաջին մրցույթը։

Նման ձեւաչափով մրցույթ Հայաստանում իրականացվել է առաջին անգամ, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 30 թիմ. եզրափակիչ փուլում հանդես է եկել 14 ​թիմի ներկայացուցիչ:


Մասնակիցները մրցել են հետեւյալ անվանակարգերում՝

Մեքենայական ուսուցման տարրեր SNAP միջավայրում,

Բնագիտական Գրաֆիկներ SNAP միջավայրում,

Ֆիզիկայի երեւույթներ Python լեզվով։


Մրցույթում ներկայացված աշխատանքները ստեղծվել են Snap! եւ Python ծրագրավորման լեզուներով։

«Մեքենայական ուսուցման տարրեր SNAP միջավայրում» անվանակարգում հաղթել են Անդրանիկ Մերգերյանն ու Արփինե Գասպարյանը Կարճաղբյուրի միջնակարգ ​դպրոցից «Image Classifier» նախագծով։ Նույն անվանակարգի մասնակից Հակոբ Թամրազյանը Մուսալեռի միջնակարգ դպրոցից ստացել է խրախուսական մրցանակ ​«Ճամփեզրի ծառատունկ» նախագծով։


«Բնագիտական Գրաֆիկներ SNAP միջավայրում» անվանակարգում հաղթել են Միսակ Գրիգորյանն ու Մելսիկ Խուդավերդյանը Մուսալեռի միջնակարգ դպրոցից ​«Բնագիտական գրաֆիկներ եւ դրանց ձեւափոխությունները» նախագծով։ Նույն անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Ռուզաննա Բադալյանն ու ​Անահիտ Կնյազյանը Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցից «TREE FOR LIFE» նախագծով։

«Ֆիզիկայի երեւույթներ Python լեզվով» անվանակարգում հաղթել է Էրիկ Զադոյանը, Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցից «HandSense» նախագծով։ Նույն ​անվանակարգում խրախուսական մրցանակ են ստացել Զավուր Այվազյանն ու Մանվել Գրիգորյանը Վաղարշապատի թիվ 2 ավագ դպրոցից «Գլոբալ տաքացում» ​նախագծով։


Մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են նվերներ մասնագիտական գրքերի և էլեկտրոնիկաՌանչպարիյի սարքերի տեսքով։ Հատուկ մրցանակի են արժանացել ​Ռանչպարի միջնակարգ դպրոցից Ալեքս Համբարձումյանն ու Արամ Աղաբեկյանը՝ ուղեւորություն «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբար, որը կանցկացվի ​հունիսին, Գյումրիում «Անտրոհուս» կրթական հիմնադրամի և «ՄԻՏ» կրթական կենտրոնի համագործակցությամբ։


Մրցույթն իրականացվելու է յուրաքանչյուր տարի և երաշխավորված է ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ և ԿԶՆԱԿ ​հիմնադրամի կողմից ՝ shorturl.at/cjrBM, shorturl.at/btyU1 :


Մրցույթի գործընկերներն են՝


ֆոտոշարք

Տեսնել ավելին

Տեսահոլովակ

Տեսնել ավելին

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՆՑԱԾ ՆԱԽԱԳԾԵՐ

Մեքենայական ուսուցման տարրեր, SNAP

 Number 1 Circle

Անդրանիկ Մերգերյան

Արփինե Գասպարյան

Խ

Հակոբ Թամրազյան

Սևանա լճի ​հիմնախնդիրը

Միքայել Բարսեղյան

Խորեն Սերոբյան

Մոլորակի բնակչության ​պատմություն

Մհեր Մալիցյան

Հովսեփ Կարապետյան

Բնագիտական գրաֆիկներ, SNAP

 Number 1 Circle

Խ

TREE FOR LIFE

Ռուզաննա Բադալյան

Անահիտ Կնյազյան

ԱՐՑԱԽԻ ​բնակչության ​բաշխվածություն

Վանյա Շահրամյան

Ֆունկցիաների ​գրաֆիկներ

Ալեքս Համբարձումյան ​Արամ Աղաբեկյան

Ձևափոխություն

ներ

Միսակ Գրիգորյան Մելսիկ ​Խուդավերդյան

Add Button Icon

Ֆիզիկայի երևույթներ, PYTHON

 Number 1 Circle

HandSense

Էրիկ Զադոյան

Խ

Գլոբալ

տաքացում

Զավուր Այվազյան Մանվել ​Գրիգորյան

Գրավիտացիոն ​բալետ

Վահան Թումանյան

Մաթեմատիկական ​ճոճանակ

Մելիքյան Սոֆի

Օհանյան Լիանա

Ինտերակտիվ ​Գազային Օրենքներ

Գագիկ Գևորգյան