«ԱՆՏՐՈՀՈՒՍ»
ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հիմնադրամն իր գործունեությամբ նպաստում է տեխնոլոգիական կրթության էկոհամակարգի զարգացմանը:
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Նորարար կրթության ձևաչափերի ներդրման ու առաջխաղացման միջոցով նպաստել գիտակից հայկական սոցիումի կայացմանը հանուն անվտանգ և զարգացած երկրի:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Մենք ձգտում ենք մեր ազգի համար ունենալ այնպիսի ապագա, որտեղ նա ամբողջությամբ ընդունում է իր զարգացման համար կիրառելի նորարար կրթության ձևաչափերը` խթանելով գիտակից ու փոխազդող սոցիումի կատարելագործմանը:
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
ՆԱԽԱԳԾԵՐ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՅԼԱԳԻՐ
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցականները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները (քոլեջներ, ուսումնարաններ)։
Պատանի կոդավորողներին և բնագիտական գիտելիքներով առաջադիմություն ունեցող դպրոցականների համար հայտարարվող այս մրցույթի նպատակն է.
✅️ Բացահայտել տաղանդերին և հնարավորություն տալ զարգացնել նրանց ունակությունները։
✅️ Բացահայտել և խրախուսել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և ուսուցիչներին։
✅️ Նպաստել աշակերտների հետաքրքրության ավելացմանը մաթեմատիկա և ֆիզիկա առարկաների նկատմամբ:
✅️ Նպաստել աշակերտների տրամաբանության զարգացմանն ու ստեղծագործ մտքի արտահայտմանը: